Թեստ՝ պաշտոնյաների համար. ազդեցիկ պաշտոնյաներից ու հայտնի աստղերից ովքեր են վարակվել կորոնավիրուսով

Կորոնավիրուսային վարակը շարունակում է արագորեն տարածվել աշխարհով մեկ: Վարակից չի հաջողվում խուսափել անգամ հայտնի աստղերին ու պաշտոնյաներին, ազդեցիկ առաջնորդներին:

Առաջիններից մեկը կորոնավիրուսային վարակի առկայության մասին ազդարարեցին Կանադայից: Երկրի վարչապետ Ջասթին-Թրյուդոյի կնոջ՝ Սոֆի Գրեգուար Թրյուդոյի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Վարչապետն ու կինը մեկուսացել են, սայմանափակել շփումները եւ անցել տնային բուժման եւ հեռակա աշխատանքի: Սոֆի Գրեգուար-Թրյուդոն կորոնավիրուսով վարակվել էր Մեծ Բրիտանիա այցի ժամանակ, Լոնդոնից վերադառնալուց հետո նրա մոտ մրսածության նախանշաններ էին սկսվել, բարձր ջերմություն: Կանադայի վարչապետի տիկինը կորոնավիրուսի թեստ էր անցել, որի արդյունքը եղել էր դրական:

Կորոնավիրուս է հայտնաբերվել նաեւ Իսպանական թագավորական ընտանիքում:  Կառավարության անդամներից մեկի մոտ կորոնավիրուսի վարակ հաստատվելուց հետո, նրա հետ անմիջական շփում ունեցած իսպանական թագավորական ընտանիքն ու նրանց երեխաները կորոնավիրուսի թեստ են հանձնել, նրանցից մեկի մոտ պատասխանը դրական է եղել, թե ում մոտ՝ առայժմ չի հրապարակվում:

Բրիտանական արքունիքի թագաժառանգ արքայազն Չարլզի մոտ եւս կորոնավիրուս է հայտնաբերվել: Ելիզավետա 2-րդի որդի եւ Ուելսի արքայազն Չարլզը կորոնավիրուսի թեստ է հանձնել ինքնազգացողության փոքր անկում ունենալուց հետո, արդյունքները եղել են դրական:

Արքայազնը մոտ վիրուսը թեթեւ ընթացք ունի, նա մեկուսացել է Շոտլանդիայում գտնվող իր տանը:

Արքայազն Չարլզի կինը՝ Քորնուոլի դքսուհի Քամիլլան, եւս հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի արդյունքը բացասական է եղել:

Այսօր միջազգային եւ հայկական մամուլը ողողվել էր Մեծ Բրիտանիայի վարչապետի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին լուրերով:  Բրիտանական կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնն ինքն է հայտնել իր մոտ վիրուսի առկայության մասին, նշել է, որ ունի ջերմություն, հազ, բայց ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում: Նա նշել է, որ այժմ ինքնամեկուսացված է իր նստավայրում՝ Դաունինգ-սթրիթ 10-ում, բայց շարունակելու է կառավարության աշխատանքներով զբաղվել՝ հեռակա կարգով:

Կորոնավիրուսային թեստ են անցել նաեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու վերջինիս կինը՝ Մելանյա Թրամփը: Չնայած նախապես ունեցած կասկածներին, նրանց մոտ վիրուսի առկայությունը չէր հաստատվել:

Հարեւան Իրանում, որտեղ եւս բավական  շատ են կորոնավիրուսով վարակման թվերը, միանգամից մի քանի պաշտոնյաներ են վարակվել: Ամենից ազդեցիկ եղավ Վատիկանում եւ Եգիպտոսում Իրանի նախկին դեսպան Հադի Հոսրոուշախի մահվան մասին լուրերը: վերջինս մահացել էր հենց կորոնավիրուսից, դեսպանը թոշակի էր անցել եւ կորոնավիրուսով վարակվել էր տարեց հասակում:

Իրանի 3 այլ պաշտոնյաներ՝ երկրի փոխնախագահ Մասումե Էբթեքարը, արդյունաբերության նախարարը եւ առողջապահության փոխնախարարը եւս  վարակվել էին կորոնավիրուսով: Բոլորնն էլ արդեն բուժվել են:

Կորոնավիրուս է հաստատվել նաեւ Ավստալիայի ներքին գործերի նախարար Փիթեր Դաթոնի մոտ: Նա բժշկի է դիմել բարձր ջերմությամբ եւ կոկորդի ցավով, անկիջապես էլ անցել կորոնավիրուսի թեստ:

Իսպանիայում վիրուսի առկայությունը հաստատվել է հավասարության հարցերով նախարար Իռեն Մոնտերոյի մոտ, նրա ինքնազգացողությունը լավ է, բարդացումներ չկան: Կնոջ մոտ վիրուսի առկայության պատճառով մեկուսացվել է նաեւ վերջինիս ամուսինը՝ Իսպանիայի փոխվարչապետ Պաբլո Իգլեսիասը:

Լեհաստանում կորոնավիրուս է հաստատվել երկրի Զինված ուժերի հրամանատար Յարոսլավ Միկայի մոտ:

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված պաշտոնյաներից են մշակույթի նախարար Ֆրանկ Ռիսթերը, երկրի խորհրդարանում Էլզասի ներկայացուցիչ Ժան Լյուկ-Ռայցերը:

Իտալիայում, ի թիվս այլ պաշտոնյաների, հաստատված կորոնավիրուս է առկա Լացիոյի նահանգապետ Նիկոլա Ձինգարետիի մոտ:

Կորոնավիրուսով վարակված բազմաթիվ հայտնի աստղեր էլ կան:

Վերջին օրերին բավական մեծ թափով տարածվեց դերասան Թոմ Հենքսի եւ վերջինիս կնոջ՝ Ռիտա Ուլիսոնի կորոնավիրուսով վարկված լինելու մասին լուրը: Աստղային ամուսինները մեկուսացվել են: Հենքսը վարակվել էր Ավստրալիայում, որտեղ աշխատում էր Էլվիս Փրեսլիի մասին պատմող ֆիլմի վրա: Ավստրալիայում նա մասնակցել էր ցուցադրությունների, պրեմիերաների եւ դեռ հայտնի չէ, թե քանի հոգու էր հասցրել նա վիրուսը փոխանցել:

Կորոնավիրուսային թեստը դրական արդյունքներ է գրանցել նաեւ Լոնդոնի «Արսենալ»-ի մարզիչ Միգել Արտետայի մոտ: Վերջինս որոշել է թեստ անցնել, երբ ինքնազգացողության վատացում է ունեցել: Մարզչի մոտ վիրուսի առկայությամբ պայմանավորված, թիմի ամբողջ բազան փակվել է, մարզչական խումբը, ֆուտբոլիստները, ամբող թիմի աշխատակազմը գտնվում է կարանտինում:

Սպորտային աշխարհում այլ դեպքեր էլ կան, կորոնավիրուսով է վարակվել իտալացի ֆուտբոլիստ Մանոլո Գաբբյադինին, ինչպես նաեւ  Յուվենտուսի պաշտպան Դանիելե Ռուհանին:

Աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլաչիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով՝ հենց ինքն էլ սոցցանցի իր էջերում հայտնելով տեղեկության մասին:

69 տարեկանում կորոնավիրուսի բարդացումների հետեւանքով մահացել է հոլիվուդյան դերասան Մարկ Բլումը:

86 տարեկանում, նույն ախտորոշմամբ մահացել է նաեւ երգիչ եւ սաքսոֆոնահար Մանու Դինբանգոն, որը աֆրո-ջազի հիմնադիրներից էր համարվում:

Ռուսական էստրադայի աստղերից Լեւ Լեշչենկոն,  Իգոր Նիկոլաեւը եւս վարակված են կորոնավիրուսով:

Տպել
38870 դիտում

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ