211652_close_icon
views-count1057 դիտում article-date 23:20 17-06-2021

2021 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մրցույթի մեկնարկը տրվել է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2021 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մրցույթի մեկնարկի մասին։

Ծրագրի 3 բաղադրիչները՝ նորարարական, հեռանկարային և բեկումնային, թիրախավորում են պրոդուկտի զարգացման շղթայի առանձին փուլեր:
  • Նորարարական բաղադրիչը նպատակ ունի աջակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող նորարարական գաղափարների առաջխաղացմանը։
  • Հեռանկարային բաղադրիչը՝ կաջակցի արդեն իսկ պրոդուկտի նախատիպի կամ նվազագույն կենսունակ արտադրանքի մշակման փուլում գտնվող ծրագրերի առաջխաղացմանը, դրանց շուկա մուտք գործելուն:
  •  Բեկումնային բաղադրիչը նպատակ ունի աջակցելու շուկայում արդեն իսկ որոշակի մասնաբաժին ունեցող ծրագրերին, որոնք պլանավորում են ընդլայնել իրենց թիրախային շուկաները:
Ծրագրի 3 բաղադրիչների ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 600 (վեց հարյուր) միլիոն ՀՀ դրամ:

Նորարարական բաղադրիչով ներկայացված ծրագրերին կարող է տրամադրվել առավելագույնը 5 (հինգ) միլիոն ՀՀ դրամ, հեռանկարային բաղադրիչի դեպքում՝ առավելագույնը 10 (տասը) միլիոն ՀՀ դրամ, իսկ բեկումնայինի դեպքում՝ առավելագույնը 20 (քսան) միլիոն ՀՀ դրամ:

Մրցույթին ներկայացված հայտերի գնահատումն իրականացվելու է մրցութային հանձնաժողովների կողմից երկու փուլով՝ նախապես սահմանված չափորոշիչների հիման վրա։

Դիմելու կարգի և մասնակցության վերաբերյալ մանրամասները՝ https://hti.am/main.php?lang=1&page_id=811
 
 
 

Նմանատիպ նյութեր