1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հոֆենհայմ»-ը հաղթեց. Ադամյանը դուրս եկավ փոխարինման

«Հոֆենհայմ»-ը հաղթեց. Ադամյանը դուրս եկավ փոխարինման

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրում «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Քյոլն»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հոֆենհայմ»-ը խաղի մեկնարկին` 7-րդ րոպեին բացեց հաշիվը: 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Կրամարիչը: Առաջին կեսում «Հոֆենհայմ»-ի ֆուտբոլիստները կարողացան նաև կրկնապատկել առավելությունը`Բաումգարթները դարձավ գոլի հեղինակ: Եվ հանդիպման վերջնամասում նորից 11 մետրանոց հարվածով աչքի ընկավ նույն Կրամարիչը` դառնալով դուբլի հեղինակ: «Հոֆենհայմ»- «Քյոլն»` 3:0:

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմ»-ը մրցաշարային աղյուսակում 11-րդն է 22 միավորով: Առաջատարը 42  միավորով «Բավարիա»-ն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]