Կեղծ պլաստիկ քարտերով բանկոմատներից մոտ 7․5 մլն դրամ է հափշտակվել15 օգոստոսի 2020 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Հայաստանում արտասահմանյան բանկերից մեկին պատկանող բանկոմատներից 2019-2020թթ․ կանխիկացման միջոցով կատարվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն։ Ոստիկանությունը բացահայտել է ԱՄՆ-ում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ պատրաստված կեղծ քարտերով բանկոմատներից մոտ 7,500,000 դրամ հափշտակողին։ Օգոստոսի 13-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները կանխիկացման փորձ կատարելիս տղամարդուն բռնել ու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանություն։ Երևանի 30-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 3 կեղծված պլաստիկ քարտ և կանխիկ գումար։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նա միայն հուլիս-օգոստոս ամիսներին նշված բանկի բանկոմատներից պլաստիկ կեղծ քարտերի օգնությամբ հափշտակել է մոտ 7.5 մլն դրամ։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, այն է՝ հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ առանձնապես խոշոր չափերով (պատժվում է ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա)։ Հարուցված քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։ Երևանի 30-ամյա բնակիչը ձերբակալվել է։ Քննությունը շարունակվում է։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը |