WhatsApp-ն ու ԱՀԿ-ն չաթ-բոտ կթողարկեն՝ կորոնավիրուսի մասին ինֆորմացիայով

WhatsApp-ն ու ԱՀԿ-ն չաթ-բոտ կթողարկեն՝ կորոնավիրուսի մասին ինֆորմացիայով

PanARMENIAN.Net - WhatsApp մեսինջերն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կթողարկի չաթ-բոտ՝ կորոնավիրուսի մասին ակտուալ ինֆորմացիայով, հայտնում են ԱՀԿ-ից:

Չաթ-բոտին հասանելիությունը տրվում է հղումով, որը երկխոսություն է բացում WhatsApp-ում: Հաղորդակցությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ցանկացած նամակ, դրանից հետո հայտնվում է մենյուն, որը կարող է պատասխանել կորոնավիրուսի մասին հարցերին:

Մեսինջերը նաև քննարկում է մարդկանց և խմբերին այդ հաղորդագրությունն ուղարկելու հնարավորությունը սահմանափակելու հարցը, փոխանցում է The Guardian-ը:

Դեռ 2019-ին մեսինջերը սահմանափակել էր հաղորդագրությունը մեծ թվով մարդկանց ուղարկելու հնարավորությունը՝ այդպես պայքարելով կեղծ տեղեկատվության տարածման դեմ:

Ավելի վաղ ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիայի մասին էր հայտարարել ամբողջ աշխարհում, ըստ կազմակերպության տվյալների, 200,000-ից ավելի մարդ է վարակված: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---