Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Ժողովրդի վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ իր համար Աստծո պատիժ է. Արբակ Խաչատրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը (Ռուսաստան, Մոսկվա):

– Պարոն Խաչատրյան, հավանաբար հետևում եք տեղի ունեցող ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին։ Հատկապես ուշագրավ են Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ Փաշինյանի մոտեցումները, Հայաստանում դրա վերաբերյալ հանրային ու քաղաքական արձագանքները։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

Կարծիքները տարբեր են. նրանք, ովքեր ուզում են լավը տեսնել՝ տեսնում ու բարձրաձայնում են, նրանք, ովքեր նպատակ ունեն ամեն գնով քննադատելու, միայն վատն են տեսնում։ Ես կասեմ հետևյալը. սահմանային կրակոցները համեմատաբար նվազել են։ Հիմա, թե առաջիկայում ինչ կլինի՝ բարդ է ասել։ Սպանությունները քիչ են, դա իհարկե ոչ ոք չի տեսնում, բայց տեսնում ու ուրախանում են Մինսկի խմբի հայտարարությամբ ու նմանատիպ բաներով։

Այնքան բան կարելի է ասել, ցանկացած ճիշտ քայլ կարելի է սխալ մեկնաբանել, և Փաշինյանի դեմ հենց դա էլ իրականացվում է։ Ոչ ոք չի խոսում մարդկային կյանքերի մասին. դա նոր կառավարության հաջողությո՞ւնն է, թե՞ ժամանակի՝ դժվար է ասել, բայց փաստը մնում է փաստ։

– Կարծում եք՝ Փաշինյանի կառավարությունն այս ուղղությամբ արդյունավե՞տ է աշխատում։

– Ներքին քաղաքականության հետ կապված աշխատանքն արդյունավետ չէի համարի, բանկային ուղղությամբ անարդյունավետ աշխատանք է տարվում։ Ես բազմիցս նշել եմ՝ մարդկանց այդ ցուցակներից պետք է հանեին ու տոկոսները ներեին։ Բոլորը ողջունեցին այդ հեղափոխությունը, ու տրամաբանական կլիներ, որ հաջորդ քայլը դա լիներ։ Տնտեսական այս վիճակից Հայաստանը չի կարող դուրս գալ, մարդիկ զոռով աշխատավարձ են ստանում, իրենց վարկերը փակում, էլ ի՞նչ բիզնեսի մասին կարող է խոսք գնալ։ Եթե տեղի ժողովուրդն աշխատանք չունի՝ երկիրը երբեք չի կարող հզորանալ։

– Պետական ապարատի խնդիրը կադրերի՞ հետ է կապված։

– Ո՛չ, հիմքի խնդիրն է։ Ասում էին, որ բանկային սիստեմը չխախտվեց, բայց այդ սիստեմը այս 25 տարի իրենց անձնական գումարներին է ծառայել, իսկ ամբողջ ժողովրդին դրել են տոկոսների, պարտքերի տակ։ Մինչև այդ սիստեմը չբացվի՝ ժողովուրդը ոտքի կանգնել չի կարող։ Մարդը վարկերի պատճառով տուն-տեղ կորցնում է, իսկ եթե չի կորցնում, մի կերպ աշխատում փակում է։ Իսկ ղեկավարները, բանկի տերերը այդ գումարները հանում են դուրս ու ունենում լավ վարկային պատմություն։ Ով գումարը դուրս է հանում՝ լավ պատմություն է ունենում, նրանց ոչ ոք պատասխանատվության չի կանչում, թե այդ գումարները նման տոկոսներով ինչի՞ համար եք տվել։ Չէ՞ որ դա հանցագործություն է՝ ժողովրդին ստիպել տուն վաճառել, արտագաղթել։ Մինչև այդ հարցը չլուծվի, տնտեսությունը զարգանալ չի կարող։

– Բայց Փաշինյանի իշխանությունն անշուշտ նաև դրական փոփոխություններ է իրականացնում, ինչը նախկին իշխանությունների արշավի պատճառով չի երևում։

– Նախկին իշխանությունների հակաքարոզչությունը ոչ մի արդյունք չէր ունենա, եթե ֆինանսական հիմքը ջարդվեր։ Ես ոչ հիմա Քոչարյանի, ոչ էլ մյուսների մասին եմ ուզում խոսել, ես նրանց դեմ 15 տարի պայքարել եմ։ Ժողովրդի վերաբերմունքը Քոչարյանի համար Աստծու պատիժ է, նույնիսկ չարժե մտածել իր ու իր փաստաբանների հայտարարությունների մասին։ Բայց դրա փոխարեն պետք է գործ անել, խոսակցությունների տեղ չթողնել։ Եթե բանկային հանցագործ սիստեմի հիմքը հենց սկզբից ջարդվեր՝ նրանք ոչ ոքի չէին կարող վարձել, ու խոսքը միայն Քոչարյանի մասին չէ։

Հիմա եկել են մարդիկ, որոնք չեն գողացել, բայց որոնք փորձ չունեն։ Այդ երիտասարդներն ինչո՞վ լավ կլինեն այն երիտասարդներից, որոնք Ղարաբաղում կռվելուց հետո եկան։ Պաշտոնն ու փողը տեսա՞ք, թե ինչպես փոխեց նրանց. ես ուրախ եմ, որ Փաշինյանը կոռուպցիայի մեջ թաթախված չէ, նա դրանով կմնա պատմության մեջ։ Գալիս եմ Երևան, ինձ ասում են՝ սա հեղափոխություն չէր, սա պայմանավորված էր։

Նույնիսկ ծիծաղս է գալիս, մեկ-մեկ էլ ասում են՝ Սերժի հետ է պայմանավորվել։ Նման խոսակցությունների հիմքերը պետք է բացառել, ու դա հնարավոր է աշխատանք կատարելով։ Ես չէի ցանկանա, որ Նիկոլ Փաշինյանն իր կադրերով սխալներ թույլ տա, նա ֆինանսական հիմքը նույնն է թողել, իսկ դա անթույլատրելի է։ Սա պետք է քանդվեր ու հստակ ասվեր, որ վարկերի տակ գտնվող ժողովրդին պետք է ներել։ Մեկ-երկու հոգու ձերբակալությամբ հարց չի լուծվում, համակարգը պետք է քանդվեր։ Եթե համակարգը քանդվեր՝ այդ գումարները համարվեին հանցագործ գումարներ, իմացեք՝ ոչ ոք այդ գումարների տակ չէր մտնի, քանի որ ունեցածն էլ կկորցներ։

– Իսկ մնացած ոլորտներում կառավարության աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում։

Ապարատում մասնագետներ չկան, ու դա շատ լուրջ խնդիր է։ Ամեն մեկն իր չափով թալանել-գնացել է, ուրիշ մասնագետներ էլ դրսից չեն հրավիրում։ Միայն նախարար ու փոխնախարար փոխելով հարց չի լուծվում, ղեկավար կազմում մասնագետներ չեն։ Նույնիսկ մի նամակի չեն կարողանում պատասխանել։

– Կարծում եք՝ այսօր Հայաստանում կա՞ այնպիսի ընդդիմություն, որ կարող է իշխանության սխալներից օգտվել։

– Ցանկացած քայլ կարող է լինել դրա առիթը։ Ընդդիմությունն ունի ֆինանսական չջարդված բազա ՝ դա կօգտագործի թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության մեջ։

– Քոչարյանի՞ն նկատի ունեք։

– Ոչ միայն, մեծ գումարներ ունեցող շատերը կան։ Ի՞նչ գումարներով են նրանք փաստաբաններ վարձում։ Հանցագործ գումարները եթե վերացվեին, հիմա նման խնդիր չէր առաջանա։ Ամբողջ ազգը բանկային պարտքի տակ է, նրանց պետք է ներել ու ներողություն խնդրել։

Ժողովուրդը, որը գոյատևման խնդիր ունի, շատ անկայուն է, իշխանության ցանկացած սխալի դեպքում այդ ժողովրդին կարող են օգտագործել հայտնի ուժերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում