Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ

Սկսված տնտեսական ճգնաժամի հաղթահարումը կձգվի ավելի տևական ժամանակ, քան 2008-2009 թվականներից հետո է եղել

Այս տարվա առաջին եռամսյակը ընդհանուր առմամբ հաջող է ընթացել Հայաստանի բանկային համակարգի համար։ Բանկերը  զուտ շահույթի զգալի աճ են գրան­ցել նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ 44.7%։ Բանկային համակարգի ձեռքբերումները որքանո՞վ են արտացոլվում տնտեսության մյուս հատվածների վրա: Համակարգի վարքագիծը փոխվո՞ւմ է արդյոք ճգնաժամերի ժամանակ: Ի՞նչ խնդիրների առաջ կարող են կանգնել բանկերը։ Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ։

Պարոն Վարդանյան, բանկային համակարգի ձեռքբերումները որքանո՞վ են արտա­ցոլվում տնտեսության մյուս հատվածների վրա: Համակարգի վարքագիծը փոխվո՞ւմ է արդյոք ճգնաժամերի ժամանակ:

– Նախ՝ ուրախալի է, որ երկրի տնտեսության կայացած ու կարևոր հատվածներից մեկը՝ բանկայինը, շնորհիվ ՀՀ կենտրոնական բանկի արդյունավետ կարգավորման ու վե­րահսկողության և հատկապես բանկային համակարգում առկա բարձրա­կարգ մա­ս­նա­գետ­ների ու անընդհատ ներդրվող ինովացիաների, 2019 թ.-ի նույն ժամանակահատ­վածի համեմատ, 2020 թ.-ի առաջին եռամսյակում, երբ սկսվեցին դրսևորվել համավարակի առաջին հետևանքները, կարողացել է ապահովել շահույթի բարձր մակարդակ: Ավելին, առևտրային բանկերի ակտիվները կազմել են  5 տրլն 916 մլրդ դրամ կամ 2019 թ.-ի մարտ ամսվա համեմատ 2020 թ.-ի մարտին աճել են 15.3 %-ով: Բացի դրանից, բանկային համակարգի գործունեությունը բնութագրող երկու կա­րևոր ցուցանիշների  (բանկային համա­կարգի ակտիվներ/ՀՆԱ և բանկային համակարգի վարկեր/ՀՆԱ հարա­բերակ­ցությունների) առումով հնարավոր է, որ 2019 թ.-ի դրա­կան միտումները պահպան­վեն նաև 2020 թ.-ին:  Ի դեպ, նման ենթադրության համար հիմք է այն, որ 2008 թ.-ին սկիզբ առած և Հայաստանում բավական խիստ դրսևորված տնտե­սա­կան ճգնաժամին նա­խորդող տարում՝  2007թ.-ին, նշված հարաբերակ­ցութ­յունները կազ­մել են համապա­տասխանաբար՝ 24.3 % և 13.5 %, իսկ 2010 թվականին՝ 45.1 % և 27.4 % (2008 թ.՝ 28.7 % և 17.8 %, 2009 թ.՝ 42.2 % և 23.4 %): Չնայած դրան՝ տնտեսությունն արագ վերականգնել չհաջողվեց. 2008թ.-ի մակարդակին հնարավոր եղավ հասնել 2014 թ.-ին՝ այն ժա­մա­նակ, երբ սկսեցին կիրառվել տնտեսական պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ, ինչի բացասական ազդեցությունը մեր տնտեսության վրա զգացվում է առայսօր:

Այս առու­մով կարևոր նշանակություն ունի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որին առնչվող ԿԲ-ի իրականացրած քաղաքականությունը միանգամայն համահունչ է իրեն վերապահված գործառույթների տեսանկյունից: Մասնավորապես, խոսքը վերաբերում է փոխարժեքային շոկերը կանխարգելելուն, գների կայունությունն ապահովելուն, գնաճի սահմանված նպատակն իրագործելուն և այլն: Զուտ ֆինան­սական համակարգի կայունության տեսանկյունից գուցե համապատասխան գործի­քա­կազմի կիրառումը կարող է դիտվել արդարացված, սակայն տնտեսության զարգացման առու­մով այդպիսի մոտեցումները կասկածահարույց են. դրամի փոխարժեքի ամ­րապնդում, վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքով փողի թանկացում, գնաճի զսպում բա­վա­կան ցածր մակարդակում: Տպավորություն է ստեղծվում, թե բանկերը, մի փոքր բա­ցա­ռություններով, աշխատում են իրենց համար:

Այսպես, օրինակ, նախքան 2008-2009 թթ. տնտեսական ճգնաժամը, վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2006 թ. 1-ին եռամսյակում կազմել է 3.5 %, չորրորդում՝ 4.75 %, իսկ տնտեսական աճը՝ 13.2 %, 2007թ.-ին՝ համապատասխանաբար՝ 4.5 % և 5.75 %, 13.8 %, 2008 թ.-ին՝ 6.5%, 7.25%, 6.8%: 2009 թ.-ին, երբ ՀՀ տնտե­սութ­յունը գահավիժեց, վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվեց մինչ 5 %: Դրա­նից հետո հաջորդող 10 տարիների ընթացքում ԿԲ-ն իրականացնում էր կոշտ դրա­մավարկային քաղաքականություն. վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահ­ման­վել է 7 %-ից բարձր, իսկ գագաթնակետը եղել է 2015 թ.՝ 10.5 %: Ներկայում այն սահ­մանվել է 5 % մակարդակում, իսկ առաջին եռամսյակում գնաճը կազմել է 1.7 %: Նման դրամավարկային քաղաքականության ու գնաճի նպատակադրման պայմաններում սկսված տնտեսական ճգնաժամի հաղթահարումը կձգվի ավելի տևական ժամանակ, քան 2008-2009 թթ.-ներից հետո է եղել:

Հետևաբար վերաֆինանսավորման տոկոսադրույքի սահմանումը 3-3.5 %-ի մա­կարդակում, իսկ գնաճի նպատակադրումը՝ 3-4 %-ի միջակայքում, կարող է համարվել նպա­տակահարմար տնտեսության առջև ծառացած խնդիրների համեմատաբար արագ լուծման տեսանկյունից: Միաժամանակ, տեղին կլինի առևտրային բանկերի կողմից իրենց եկամտաբերության մակարդակի վերանայումը հնարավորինս առավելագույն նվազեցման ուղղությամբ՝ տնտեսության մյուս հատվածներին և բնակչությանն աջակցելու նպա­տակով:

Դրամի փոխարժեքի անկման արհեստական զսպումը նույնպես հե­ռանկարային չի կարող համարվել արտահանման ծավալի նվազման միտումների պայմաններում. 2020 թ. առաջին եռամսյակում արտահանման ծավալը 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8.1 %-ով, իսկ ապրիլին (2019 թ. ապ­րի­լի համե­մատ)՝ 15.5 %-ով: Անշուշտ, փոխարժեքն արտահանման միակ խթանը չէ (պահանջվում է նաև մրցունակ, ավելացված բարձր արժեքով արտադրանք), սակայն կարևոր է այս պայման­ներում: Նկատի ունենալով ներկայիս ճգնաժամի բարդ լինելը՝ ոչ սովորական մոտե­ցումներ պետք  է կիրառի ոչ միայն կառավարությունը, այլև ԿԲ-ն, առևտրա­յին բանկերը: Այստեղ պետք է նկատի ունենալ մեկ կարևոր հանգամանք ևս. 2008-2014 թթ.-ներին ՕՈՒՆ-ների ներհոսքը կազմել է 4 մլրդ 133 մլն դոլար, իսկ 2015 թ.-ից ձևավորվել են խիստ բացասական միտումներ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնների ազդեցությամբ: Ըստ UNCTAD-ի 2020 թ.-ի մարտի հրապարակման (Investment Trends Minitor)՝ կորոնավիրուսը բացասական ազդեցություն կունենա օտար­երկրյա ուղղակի ներդրումների գլոբալ հոսքերի վրա. 5-15 % նվազում՝ կախված համավարակի տարած­ման սցենարներից: Ներգործությունը մեծ կլինի համավարակից խիստ տուժած երկրնե­րում, սակայն պահանջարկի բացասական շոկերը և առաքման շղթա­ն­երում խափա­նում­ների տնտեսական ներգործությունը կազդեն մյուս երկրներում ներդրում­ների հեռանկարի վրա: Այնպես որ, սկսված ճգնաժամի հետևանքների վերացման ֆինան­սավորման ողջ բեռը կընկնի ներքին աղբյուրների վրա:

– Այդուհանդերձ, երկրի ֆինանսական կայունությունը, առևտրա­յին բանկերի բնակա­նոն գործունեությունը հիմնված են ԿԲի սահմանած տնտեսական նորմատիվների խիստ պահպանման վրա: Ձեր առաջարկությունները որքանո՞վ են տեղավորվում այդ տրամաբանության մեջ:

– Այո, նորմատիվները պահպանելը կարևոր է, սակայն որքանով է հարմար մեկ հա­մակարգի չափից ավելի ապահովագրվելն ու բարձր եկամուտների ստացումն այս բարդ իրավիճակում, առավել ևս, որ առկա են բանկային համակարգի կապիտալի համար­ժեքության և իրացվելիության որո­շակի պաշարներ: Այսպես, օրինակ, ընդհանուր կապի­տալ/ռիսկով կշռված ակտիվ­ներ (Ն1՝ 12 %) հարաբերակցությունն առաջին եռամսյակում կազմել է 16.9 %, բարձր իրացվելի ակտիվներ/ընդհանուր ակտիվներ (Ն2 (1)՝ 20 %) հարա­բերակցությունը՝ 27.03 %, բանկի բարձր իրացվելի ակտիվներ/ցպահանջ պարտավորություններ (Ն2 (2)՝ 60 %) հարաբերակցությունը՝ 118.49 %: Խնդիրը հանգում է այն բա­նին, որ բանկային համակարգը պետք է ծառայի երկրի տնտեսության մյուս հատվածնե­րին և տնային տնտեսություններին, այլ ոչ՝ հակառակը: Գոնե առաջիկա 1-2 տարի­ներին հարկ կլինի գոտիները որոշ չափով ձգել, ինչպես վարվել են համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ ընկերություններ, օրինակ՝ «Մարիոթը», որի տնօրենը 2020 թ.-ին աշ­խատավարձ չի ստանալու, իսկ բարձրագույն ղեկավարությունը կիսով չափ պակաս է վարձատրվելու:

– Ակնհայտորեն առաջին եռամսյակում արձանագրված բանկային համակարգի գործունեության դրական արդյունքները հազիվ թե պահպանվեն ապագայում ևսԻ՞նչ խնդիրների առաջ կարող են կանգնել բանկերը։

– Բնականաբար, տևական ժամանակ պետք է սպասել բանկային համակարգի որոշ ցուցանիշների վատթարացման: Առաջին հերթին, արդեն իսկ այդպիսի խնդիր է վար­կային պարտավորությունների կատարումն ինչպես տնտեսվարող սուբյեկտների, այն­պես էլ բնակչության կողմից: Այդ առումով կառավարությունը և ԿԲ-ն որոշ քայլեր ձեռ­նարկել են, իսկ առևտրային բանկերը դրական են արձագանքել դրանց: Որոշակի ժա­մանակ կպահանջ­վի, որպեսզի պարզ լինի, թե գործնականում ինչ զարգացումներ կլինեն, և որքանով արդ­յունավետ կլինեն իրականացվող միջոցառումները, ինչպես նաև՝ ինչ ճշգրտումներ է անհրաժեշտ անել այդ առումով: Բացի դրանից, արդեն իսկ երևում են հա­մավարակի հետևանքների վերացման համար անհրաժեշտ միջոցների արտաքին ֆինանսավորման աղբյուրները, միջոցներ, որոնք սպասարկելու են առևտրային բանկերը:

Մյուս կարևոր խնդիրը՝ ավանդների նվազում կլինի. տնտեսության մասնակի կանգը երկու ամսվա ընթացքում, իսկ ապրիլ ամսվա տվյալ­ներով՝ տնտեսական  ակտի­վության ցուցանիշի անկումը 17.2 %-ով (2020 թ. ապրիլի համեմատ) կար­տա­ցոլվի նաև բանկային համակարգի վրա: Այդուհանդերձ, տնտեսության վարկա­վորման տեմպերը չպետք է նվազեցնել: Հատկապես կարևորվում է արտահանման գոր­ծարքների ֆինանսավորումը, որի պարագայում, կարծում եմ, որևէ ռիսկ բանկերի համար չի կարող ծագել, եթե նկատի ունենանք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգում գոր­ծող արտահանման ապա­հովագրության պետական գործա­­կալությունն ապահո­վագրում է նմանատիպ ռիսկերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում