211652_close_icon
views-count161891 դիտում article-date 11:24 01-03-2020

Հերթական կրակոցները՝ Վանաձորում. 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց. դեպքի վայրում հայտնաբերվել է 8 պարկուճ, կացին, դանակ և արնանման հետքեր. ինչ-որ «տաք գլուխներ» էլ խոչընդոտել են բժիշկների աշխատանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 29-ին, հերթական կրակոցներն են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական, այդ թվում՝ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Մհեր Անտոնյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետ Վազգեն Թորոսյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանն ու վարչության պետի տեղակալ Արման Գալստյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի բնակիչներ, 28-ամյա Արթուր Ոփյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «գլխի գագաթային և ծոծրակային շրջանի պատռած վերքեր, աջ դաստակի սալջարդ» վնասվածքով, 26-ամյա Էդուարդ Ոփյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք աջից» վնասվածքով և Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողցի բնակիչ, 24-ամյա Սպարտակ Դերձյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «գլխի, կրծքավանդակի, որովայնի, ստորին վերջույթների հրազենային բազմաթիվ թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 12/1 հասցեի մոտից: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Վահե Գրիգորյանը: Տեղում աշխատել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, դանակ, կացին և 12մմ տրամաչափի հրացանից արձակված 8 պարկուճ: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հիվանդանոց ժամանած վիրավորների հարազատներից մեկը կոտրել է 3-րդ հարկի դռան ապակին՝ խոչընդոտելով բժիշկների աշխատանքը, որոնց շնորհիվ հնարավոր է եղել փրկել վիրավորների կյանքը, մինչդեռ հերթական անգամ որոշ «տաք գլուխներ» խոչընդոտում են իրենց հարազատների կյանքը փրկած բժիշկների աշխատանքը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր