211652_close_icon
views-count1562 դիտում article-date 13:31 21-05-2022

Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Ֆինլանդիա

Ֆիննական գազատրանսպորտային Gasgrid Finland ընկերությունը հայտնել է Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցման մասին։

Այս մասին նշվում է օպերատորի տարածած հայտարարությունում։

Նշվում է, որ երկրի գազային համակարգն այս պահին կայուն է:

«Գազպրոմ»-ը ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 21-ից դադարեցնելու է ֆիննական պետական էներգետիկ ընկերության հետ պայմանագրով նախատեսված ռուսական գազի մատակարարումը: Որոշումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ֆինլանդիան ապրիլին մատակարարված գազի դիմաց հրաժարվել էր վճարումներն անել ռուբլիով:

Նմանատիպ նյութեր