1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի հարցի քննարկումն արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում․ Արտակ Բեգլարյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի հարցի քննարկումն արդեն նշանակում է 
խնդրի միջազգայնացում․ Արտակ Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը կքննարկի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Security Council Report (SCR) վերլուծական-հետազոտական կենտրոնը։ Հարցի քննարկումը տեղի կունենա ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության առաջարկով։

Քննարկման փաստին անդրադարձել է Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով․ «Ուրախալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկվի Արցախի հարցը: Թեև քննարկումը փակ ռեժիմով է, սակայն դա արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում:

Հուսամ՝ ՄԱԿ-ը ավելի մեծ ուշադրություն կդարձնի թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ խնդիրների լուծման վրա՝ կատարելով իր պարտավորություններն ու կիրառելով բոլոր հնարավոր մեխանիզմները»:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]