Բաժիններ՝

«Փաշինյանը շատ լավ բացահայտեց սպիրտի ներկրման սխեման». Հրաչ Բերբերյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին այցելել էր «Արարատ» կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ և պարզել, որ երկրում կա խաղող, որը մթերվում է 430 դրամով, և այդ խաղողն աճում է Արարատյան դաշտավայրում։

«Մենք պլանավորման խնդիր ունենք: Լուծումը մեկն է՝ օրինականության պահպանումը, որովհետև հիմա ահազանգում են, որ կան գործարաններ, որոնք ոչ թե խաղողը մթերում են, այլ մթերված խաղողի թվեր են հրապարակում, որ հետո ուրիշ տեղից սպիրտ բերեն, ցույց տան, որ խաղող են մթերել ու այդ խաղողից ստացել են սպիրտ»,- ասել է Փաշինյանը:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի այս հայտարարությանը՝ նշեց.

«Փաշինյանը շատ լավ բացահայտեց սպիրտի ներկրման սխեման: Այնպես որ, այս տարի կվախենան, քիչ կներկրեն: Այս ընթացքում մենք կօգնենք Կառավարությանը, օրենսդրական դաշտը կկարգավորենք, նորմատիվներ կսահմանենք ու հանգիստ կլինենք ու հանգիստ կքնենք: Ե՛վ գյուղացուն ժամանակին կվճարեն, և՛ հարկերը, ոչ թե, ինչպես Կարեն Կարապետյանի ժամանակ էր՝ ամբողջ գինին կհանեն-կտանեն Ռուսաստան: Ի դեպ, այդ գինին չվաճառվեց, մնաց պահեստներում, բայց իրենք ասացին՝  տեսե՛ք, թե ինչ արտահանում եղավ: Ինքներս մեզ խաբելով՝ առաջ չենք գնա»:

Կարդացեք նաև

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս