Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևան-Սևան ավտոճանապարհին ՃՏՊ հետևանքով կան տուժածներ և մեկ զոհ

Երևան-Սևան ավտոճանապարհին ՃՏՊ հետևանքով կան տուժածներ և մեկ զոհ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 27-ին, ժամը 17:41-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի մոտ 57-րդ կմ-ին բախվել են «Renault» (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Lexus» (վարորդ՝ Հուսիկ Ս.) մակնիշների ավտոմեքենաները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները մեկ ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային: 

Մյուս ավտոմեքենայի վարորդը և մյուս ուղևորը հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]