«Նոր դատարան ստեղծելով՝ խնդիրները չեն շտկվի»․ փորձագետները՝ հակակոռուպցիոն դատարանի մասին

Քաղհասարակության ներկայացուցիչները թերահավատ են, որ հակակոռուպցիոն դատարանների ստեղծումով դատաիրավական ոլորտում իրավիճակը կարող է շտկվել, քանի որ ոլորտում գլոբալ, համակարգային փոփոխություններ այդպես էլ չտեսան։ «Մեդիա կենտրոն»-ում այսօր տեղի ունեցած առցանց քննարկման ժամանակ փորձագետները կարծիքներ հնչեցրին ՀՀ-ում հակակոռուպցիոն դատարանների ստեղծման, դրա անհրաժեշտության եւ մեխանիզմների մասին։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ, որի նպատակը այդպիսի դատարանների ստեղծումն է: Ըստ փաթեթի՝ դատավորների ընտրությունն իրականացվելու է բաց մրցույթի միջոցով, որին դիմելու հնարավորություն են ունենալու ոչ միայն գործող դատավորները, այլ նաեւ դատավոր չհանդիսացող անձինք։ Մրցութային խորհրդի անդամ են լինելու գործադիր, օրենսդիր, դատական իշխանության ներկայացուցիչները, ՄԻՊ ներկայացուցիչը, ինչպես նաեւ հասարակական կառույցների անդամներ: Դատավորների թեկնածուներն անցնելու են բարեվարքության ստուգում հակակոռուպցիոն հանձնաժողովի կողմից։

Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանը այսօրվա քննարկմանը պարզաբանեց, որ այդպիսի դատարանների ստեղծումը պայմանավորված է դատաիրավական ռազմավարությամբ ամրագրված պայմանների կատարումով․ նպատակն է՝ կոռուպցիայի դեմ պայքարում ընդհանուր ինստիտուցիոնալ մասնագիտացումն ապահովելուց բացի, որը պետք է արվի քննչական մարմնի եւ դատախազության միջոցով, ունենալ վերջնական կետ նաեւ մասնագիտացված դատարանների տեսքով։ «Ունենալու ենք որակավորման ստուգում, որը ներառելու է գրավոր քննություն, հարցազրույց, բարեվարքության ստուգում, բայց այստեղ լինելու է միջազգային փորձագետների ներգրավման միջանկյալ փուլ․ առաջին կազմի համար պետք է փորձագետներ ներգրավվեն, որպեսզի լրացուցիչ հարցեր տան անձանց բարեվարքության, միտումների, ակնկալիքների, վարքագծի կանոնների եւ այլ խնդիրների հետ կապված»։ Գալստյանը շեշտեց, որ ի տարբերություն մյուս դատարանների, ըստ նախագծի, հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում առաջին կազմը եւս որակավորման ստուգման արդյունքում է համալրվելու։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծիք հայտնեց, որ հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը անհրաժեշտություն է, բայց ըստ նրա՝ դա նախ ուշացած է արվում, եւ դրանից բացի, դատաիրավական առկա պայմաններում նման առանձին օազիս ստեղծելը շատ ռիսկային է․ «Կոռուպցիայի դեմ պայքարի կարեւոր երաշխիքներից մեկը իշխանության նկատմամբ հանրային վստահությունն է․ ամենալավ օրենքներն էլ որ ներկայացվեն, արդյունքը կարող է երաշխավորված լինել, եթե միայն կա քաղաքական իշխանության նկատմամբ հանրային վստահություն»։ Ըստ Սաքունցի՝ անկախ նրանից, թե ով է իշխանությունը, եթե այդ վստահությունը երաշխավորված չէ, ապա նման համակարգային փոփոխություններին ուղղված ջանքերը բավականին լուրջ խնդիրների կարող են առնչվել․ «Չէի ուզի, որ լավագույն գաղափարը վատ կատարմամբ հերթական անգամ արժեզրկվի, եւ հետո ասեն, որ գաղափարն էր մեղավոր, ոչ, հակակոռուպցիոն դատարանը անհրաժեշտություն է, բայց ավելի կարեւոր են այն պայմանները, որոնցում այդ ամենը պիտի հիմնվի»։

Սաքունցն ընդգծեց, որ վստահության տեսակետից որոշիչ է լինելու դատարանի կազմը․ «Ես կողմ կլինեի, որ բոլորովին նոր մարդիկ, համակարգում չաշխատած անձինք լինեին, որոնք կանցնեին որոշակի վերապատրաստում, բարեվարքության ստուգում, ինչի չափանիշները եւս պետք է հստակ լինեն, որովհետեւ ՀՀ-ն փոքր երկիր է, եւ անձնական կապերը պետք է գտնվեն գնահատման տիրույթում ոչ միայն դատավոր նշանակելու գործընթացքում, այլ նաեւ դրանից հետո»։

Ըստ նախագծի՝ այդ դատարանների դատավոր չի կարող նշանակվել այն անձը, որը վերջին 5 տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն։ Անրադառնալով այս պահանջին՝ Արթուր Սաքունցն ասաց, որ  կարգապահական տույժ ստացած լինել-չլինելը այնքան էլ որոշիչ չէ․ հնարավոր է անձը ընդհանրապես որեւէ նկատողություն ստացած  չլինի, բայց բարեվարքության խնդիրներ ունենա։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ դատական համակարգում գլոբալ փոփոխություններ չլինելու պարագայում թերահավատ են, որ հակակոռուպցիոն դատարանում իրավիճակը կարող է շտկվել։ «Եթե դատական համակարգը չենք բարեփոխում, նույն բարեվարքության չափանիշները կիրառելի չենք դարձնում բոլոր դատավորների նկատմամբ, միամտություն կլինի ակնկալել հասարակության վստահությունը այդ դատարանների նկատմամբ»,- ասաց նա։

Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ»  օրենքի եւ հարակից օրենքների փաթեթի հետ կապված քաղհասարակության դիտարկումներին Նախարարությունն ականջալուր չի եղել, եւ ըստ նրա՝ հարց է, թե դատարանների ստեղծումով ինչպես կհաջողի արդյունավետ քննություն իրականացնել։ Ըստ նրա՝ քննարկվող նախագծերում եղել են սահմանադրականության հետ կապված խնդիրներ։

«Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամի փորձագետ Դավիթ Գյուրջյանը եւս պնդեց, որ քանի որ այդքան շահարկված վեթթինգը այդպես էլ տեղի չունեցավ, ապա նոր դատարան ստեղծելով՝ խնդիրը չի լուծվի․ «Նոր դատարանից կան նոր սպասելիքներ․ հատկապես նման զգայուն եւ հասարակական ռեզոնանս ունեցող գործերով հանրության սպասելիքը լինելու է այն, որ մարդիկ, ովքեր մեղադրվում են կոռուպցիայի մեջ, պատժվեն, բայց մենք գիտենք, որ նույնիսկ լավագույն համակարգերում արդարացման դատական ակտերի թիվը բավականին բարձր է, եւ եթե մենք էլ ունենք ոչ պատշաճ նախաքննություն եւ խախտումներով քննված գործեր, օբյեկտիվորեն կարող ենք ենթադրել, որ դրանց դատարան գնալու դեպքում արդարացման ակտերը եւս կարող են մեծ թիվ կազմել, ինչի արդյունքում չեն արդարանա հանրության սպասելիքները, եւ էլի կունենանք հիասթափություն»։ Ըստ Գյուրջյանի՝ ավելի ճիշտ կլիներ ստեղծել ոչ թե մասնագիտացված դատարան, այլ ունենալ կոնկրետ մասնագիտացում ստացած դատավորներ։

Տպել
1239 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում