Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Վերջ տանք Վրաստանի հետ համեմատությանը, որքան էլ դա գայթակղիչ է. պետք է կենտրոնանալ Հայաստանում աշխատանքի վրա

Վրաստանի հիվանդությունների վերահսկողության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ երկրում ավելի քան 48 հազար թեստ է արվել՝ կորոնավիրուսի հիվանդների հայտնաբերման համար, այդ թվում՝ արագ թեստեր: Նրա հայտարարությունը համընկել է Հայաստանում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ուղղված հարցին, որ տվել է Հանրային խորհրդի նախագահը, և որին առողջապահության նախարարը պատասխանել է՝ հարցեր հնչեցնելով, թե Վրաստանի ավելի բարվոք տվյալները կարո՞ղ են արդյոք պայմանավորված լինել մեթոդաբանության տարբերություններով: Միաժամանակ նախարարը հայտարարել է, թե արդյոք Վրաստանում նույն պատկերը կմնա՞ սահմանը բացելուց և զբոսաշրջիկներ ընդունելուց հետո:

Ինչպես հայտնի է, Վրաստանում կա 700-ից քիչ ավելի վարակակիր և մոտ երկու տասնյակ մահ: Իհարկե, պետք է արձանագրել, որ վարակակիրների և մահերի վիճակագրությամբ Վրաստանում մահվան տոկոսները փոքր-ինչ ավելի են, քան Հայաստանում: Բայց Հայաստանում անհամեմատ բարձր է վարակակիրների թիվը, և դա էլ բարձրացնում է հիվանդանոցների ծանրաբեռնվածության ռիսկը: Վիճակագրությունը առաջ է բերել Վրաստանի հետ համեմատության գայթակղություն: Ավելի լա՞վ է կառավարել հարևան երկիրը համաճարակը, թե՞ ավելի վատ: Համենայնդեպս, թեստավորման թիվը նույնն է: Բայց ամբողջ հարցն այն է, որ համավարակի իրավիճակի կառավարումը լոկ թեստավորման թվերը չեն, այլ կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք իհարկե, այսպես ասած, ռազմական կամ պետական գաղտնիք չեն, սակայն անշուշտ պարունակում են բազմաթիվ նրբերանգներ, որոնք հասու են բացառապես այդ երկրների կառավարություններին:

Կա անշուշտ փաստ՝ Հայաստանում և Վրաստանում վիճակագրությունը, բայց մեծ հաշվով՝ կորոնավիրուսի առումով վիճակագրությունը խիստ սուբյեկտիվ փաստ է ամենուրեք: Հետևաբար պետք է թերևս վերջ տալ Հայաստանում իրավիճակի վերաբերյալ գնահատականներ կամ հարցեր ձևավորելիս համեմատությունը թե՛ Վրաստանի, թե՛ որևէ այլ երկրի հետ: Իսկ եթե պետական պաշտոնյաներին էլ տրվում են այդ առնչությամբ հարցեր, ապա պետք է վերջ տալ հարցերը մեկնաբանելուն, ինչը կարող է բերել կամա թե ակամա հայտարարությունների, որոնք կդառնան արդեն հայ-վրացական միջպետական հարաբերության խնդիր:

Հայաստանի պետական պաշտոնյաները, ինչպես իհարկե Հայաստանի հանդեպ էլ Վրաստանի պետական պաշտոնյաները, պետք է զերծ մնան փոխադարձ իրավիճակները գնահատելուց կամ համեմատելուց, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այդպիսի նուրբ թեմաներին: Հայաստանի հանրության կառավարությունը հաշվետու է իր քաղաքացիների առաջ Հայաստանում առկա վիճակի և դրանից բխող հարցերի առումով, իսկ Վրաստանի կառավարությունը հաշվետու է իր քաղաքացիների առաջ: Մենք իրավունք չունենք կորոնավիրուսի հարցը չլուծած՝ Վրաստանի հետ համեմատություններով կամ դրանցից պաշտպանվելով այժմ էլ խնդիրներ ստեղծենք Վրաստանի հետ, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ հայ-վրացական խնդիր ստեղծելու համար աշխատում են նույնիսկ ռեգիոնալ ուղեղային կենտրոններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում