Wednesday, 24 04 2024
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել

ՍԴ դատավորի 3 թեկնածուների վերաբերյալ խորհրդակցական կարծիքները փոխանցվել են ՀՀ նախագահին

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների վերաբերյալ աշխատանքային խմբի անհատական խորհրդակցական կարծիքները փոխանցվել են հանրապետության նախագահին։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու նպատակով Հանրապետության նախագահի՝ 2019 թվականի հունվարի 31-ի ՆԿ-5-Ա կարգադրության համաձայն՝ ձեւավորվել էր հատուկ աշխատանքային խումբ։

Վարչությունից պաշտոնապես հաստատեցին նաեւ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու նպատակով Հանրապետության նախագահի աշխատակազմ դիմում է ներկայացրել 3 հավակնորդ՝ Վահե Գրիգորյանը, Գոռ Հովհաննիսյանը և Մարտին Մանուկյանը: Վերոնշյալ կարգադրության համաձայն ձևավորված աշխատանքային խմբի անդամների կողմից թեկնածուի հավակնորդներից Գոռ Հովհաննիսյանի հետ զրույցը տեղի է ունեցել մարտի 6-ին, իսկ մյուս երկու թեկնածուների՝ Վահե Գրիգորյանի և Մարտին Մանուկյանի հետ՝ մարտի 13-ին։

Մեր հարցին, թե նախագահը երբ է ՍԴ դատավորի թեկնածությունը ներկայացնելու ԱԺ, պատասխանեցին, որ օրվա մասին կտեղեկացնեն ավելի ուշ. «Հավակնորդների հետ անձամբ հանդիպելուց հետո այդ հանդիպումների արդյունքներով նախագահը կկայացնի իր որոշումը և համապատասխան թեկնածուին կառաջադրի Ազգային ժողով, որի վերաբերյալ կհրապարակվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Նշենք նաեւ, որ «ՍԴ մասին» օրենքի 166-րդ հոդվածը սահմանում է դատավորների ընտրության եւ նշանակման կարգը։ Ըստ դրա՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով եւ տասներկու տարի ժամկետով: Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում