25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ազատության հրապարակը սալիկապատելու գաղափար կա

Կա գաղափար ամբողջ Օպերայի և Ազատության հրապարակի հարակից շրջանում իրականացնել աշխատանքներ՝ գեղարվեստական ձևավորմամբ, դա վերաբերում է նաև Օպերայի շենքին: Կա նաև բուն հրապարակի տարածքը սալիկապատելու գաղափար: Այս մասին լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Ինչու միանգամից բոլոր սրճարանները չեն ապամոնտաժվում, խոսնակն ասաց. «Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում նաև բիզնեսի վերակազմավորումը, ողջամիտ ժամկետներ տալը, ամբողջն արվում է փուլ առ փուլ: Քաղաքապետն էլ է ասել, որ Օպերայի տարածքի մյուս սրճարաններին էլ է անդրադարձ լինելու:

Այս տարի տարածքը կկանաչապատվի,  ոչ առողջ ծառերը կփոխարինվեն նոր տնկիներով, կլինեն սիզամարգեր, թփեր,  նախատեսվող մրցույթի արդյունքում հրապարակի եզրի նստարանների ձևավորում կլինի. «Այս տարածքը շատ կարևոր է ամբողջ երկրի համար՝ իր պատմական, մշակութային ժամանցի առումով: Այստեղ այս տարի կունենանք կանաչ տարածք, իսկ հետո՝ բոլորովին այլ տեսք»:

Կարապետյանը ժամկետ չնշեց, ասաց՝ ամեն ինչ լինելու է ողջամիտ ժամկետում և իրավական հարթության մեջ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ