▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

System of a Down խումբը հուլիսի 27-ին ելույթ կունենա Բաթումիում

Ամերիկյան աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը հուլիսի 27-ին  ելույթ է ունենալու Վրաստանի Բաթումի քաղաքում:

Նշենք, որ System of a Down-ի երևանյան համերգը տեղի է ունեցել  2015 թվականի ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից մեկ օր առաջ: Համերգը կայացավ «Wake Up The Souls»  («Արթնացրեք հոգիները») համերգային շրջագայության շրջանակում: 

Հիշեցնենք, որ մինչ հազարավոր մարդիկ Հանրապետության հրապարակում, հորդառատ անձրևի տակ, ներկա էին System of a Down-ի համերգին, ավելին՝ դրա համար վաղ առավոտից հերթ էին կանգնել, կառավարության մի շարք աշխատակիցներ «վիպ լոժայից» են ըմբոշխնել համերգը, ինչի համար նկատողություն էին ստացել. ղեկավարությունից զգուշացրել էին, որ այլևս նման դեպքեր չկրկնվեն, նման քաղքենիություններ չանեն ֆեյսբուքում, ավելի համեստ և զուսպ լինեն: 

Նշենք, որ դա աշխարհահռչակ ռոք-խմբի առաջին ելույթն էր Հայաստանում: Մինչ այդ տարբեր տարիներին Հայաստանում համերգներով հանդես էր եկել խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը:

Համերգից հետո խմբի մենակատարը՝ Սերժ Թանկյանը, իր Instagram-ում գրել էր.

«Մենք հենց նոր ամենահզոր շոուն ներկայացրեցինք Երևանում, Հայաստանում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին