Հարաբերականության տեսության հեղինակ Ալբերտ Էյնշտեյնի Աստծո, հրեաների և կրոնի մասին նամակից հետո աճուրդում կվաճատվի նրա մանկական խճանկարների հավաքածուն:
Լոտը 500-ից ավելի գունավոր ուլունքների հավաքածու է, անցքերով հատուկ տախտակ, որտեղ տեղադրվում են դրանք խճանկար ստանալու համար և զարդարված փայտե տուփ:
Գերմանացի ֆիզիկոսի զարգացնող խաղալիքը հասանելի կլինի հունիսի 20-ին Նյու Յորքում Kestenbaum & Company աճուրդի տան կողմից կազմակերպված աճուրդում:
Լոտի նկարագրության մեջ ասվում է, որ խաղալիքը «օգնել է երիտասարդ Էյնշտեյնին զարգացնել երևակայությունը», ինչով «նպաստել է մտքի ձևավորմանը, որը մարդկությանը նվիրել է վերջին հազարամյակի մեծագույն գիտական տեսությունները»:
Հավաքածուի ներկայիս սեփականատերն այն նվեր է ստացել Ալբերտ Էյնշտեյնից 1955 թ.-ին: Խճանկարի արժեքը մոտ 4-6 հազար դոլար է գնահատվում:
Աճուրդում կվաճառվեն նաև Էյնշտեյնի այլ անձնական իրերը. նրա դիմանկարը, որի հեղինակը ֆրանսիացի նկարչուհի Լու Ալբեր-Լազարն է, չինական արծաթե բաժակներ և մի քանի անձեռոցիկներ, որոնք աստեղնագործված են մեծ գիտնականի մոր ձեռքով: