Քաղաքացիական չվերթներ իրականացնող «Արմ-Աէրո» -ն ՊՆ-ից ուղղաթիռ է ուզում, նշում, որ ապօրինությունների զոհ է

«Արմ-Աէրո» ՓԲԸ-ի աշխատակիցները սեպտեմբերի 30-ից գործազուրկ են: ՊՆ-ին պատկանող եւ 2005 թվականից տարբեր հիմնարկ ձեռնարկությունների, տուրիստական գործակալությունների ու ֆիզիկական անձանց պատվերներով թռիչքներ իրականացնող ընկերությունն այլեւս չի գործում:

Օդաչուներ, տեխնիկներ, բորտ-ինժեներներ՝ շուրջ 11 հոգի, այսօր դարձել են գործազուրկ: Սրանք հիմանակնում այն օդաչուներն են, որոնք մինչեւ 2003 թվականն աշխատել են «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ–ում, ապա վերջինիս սնանկ ճանաչվելուց հետո աշխատանքը շարունակել 2004 թվականին ստեղծված ՊՆ-ին պատկանող «Արմ-Աերո» ընկերությունում:

Ուղղաթիռի բորտ-մեխանիկ Արա Հունանյանը ՀԺ-ին հայտնեց, որ ըստ մասնագետների՝ միակ ուղղաթիռը, որով տարիներ շարունակ չվերթներ էին իրականցնում, այլեւս շահագործման ենթակա չէ, ժամկետը սպառվել է եւ ըստ «Արմ-Աերո» ընկերության՝ վերանորոգման գումար չունեն, ՊՆ-ից են խնդրել, որն էլ չի տալիս:

«Մենք պայմանագիր ունեինք ՊՆ-ի հետ, որը խզվել է: Տարեկան մի քանի տասնյակ միլիոն դրամի գումար է փոխանցել մեր ընկերությունը ՊՆ-ին, բայց ասում են, որ պարտք ենք իրենց: Քանի որ մեր 100 տոկոսանոց բաժնետերը ՊՆ-ն էր, նա էլ որոշում էր, թե մեր շահույթն ինչ արվի, գնա՞ ուղղաթիռների վերանորոգմանը, թե այլ նպատակներով օգտագործվի»,-ասաց Արա Հունանյանը:

«Արմ-Աէրո»-ն իր գործունեության ընթացքում կատարել է տարբեր տիպի աշխատանքներ, մասնավորապես՝ ուղեւորների փոխադրում, աէրո–ֆոտո նկարահանումների, մոնտաժային, որոնողափրկարարական եւ ավիաքիմիական աշխատանքներ: Ընկերությունը մասնավոր ծառայություններ է իրականացրել: «Բարձրաստիճան պաշտոնյաների ենք տարել, հատուկ հյուրերի, վերջին անգամ Շառլ Ազնավուրին ենք Արցախ տարել, անտառի սրսկումները յուրաքանչուր տարի մենք ենք իրականացրել»,- մեր զրույցում ասացին օդաչուները: Նաեւ հայտնեցին, որ «Հայանտառ» կոմիտեի հետ 2019 թվականին մեծ ծավալի ավիաքիմիական աշխատանքներ կատարելու պայմանավորվածություն են ունեցել, որը մնաց օդից կախված:

Աշխատակիցները վստահեցնում են՝ «Արմ-Աէրո» ՓԲԸ-ն միակ ընկերությունն է Հայաստանում, որը կարող է մատուցել վերը նշված ծառայությունները: Այսօր նրանք խնդրում են՝ իրենց ընկերությանը հատկացնել գոնե մեկ ուղղաթիռ, որի շնորհիվ կկարողանան շարունակել իրենց կատարած աշխատանքները: Նշում են, որ ՊՆ-ն ունի հնարավորություն՝ իրենց տրամադրելու մի ուղղաթիռ, որը կգրանցեն քաղաքացիական ավիացիայի կոմիտեում եւ չվերթներ իրականացնելու իրավունք կունենան:

«Այն ուղղաթիռը, որի մասին ասում ենք, նախկինում երկրի առաջին դեմքին սպասարկող ուղղաթիռն էր, հետո ավելի նորը բերվեց, ՊՆ-ն սկսեց դրանով քաղաքացիական պատվերներ կատարել եւ շատ դեպքերում մեր պատվերները խլել»,-ասացին օդաչուները: «Արմ-Աէրո»-ի աշխատակիցները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:

ՀՀ վարչապետին ուղղված նամակում նշվում է, որ ՀՀ Կառավարության 2003 թվականի դեկտեբերի 11-ի որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության առջեւ դրված պարտավորությունների կատարումն ապահովելու եւ «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի գործունեությունը ծավալելու համար նախատեսված է եղել «Արմ-Աէրո» ՓԲԸ-ին վարձակալական հիմունքներով տրամադրել 3 հատ Մի-8 ՄՏՎ-1 տիպի ուղղաթիռներ:

Նշված ուղղաթիռները պատկանել են «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ին եւ 2004 թվականի լուծարումից հետո տրվել են ՊՆ-ին, սակայն «Արմ-Աէրո»-ին տրամադրվել է դրանցից միայն մեկը:

Ի պատասխան «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի խնդրի՝ պաշտպանության նախարարությունից ՀԺ-ին հայտնում են, որ ընկերության կողմից ուղղաթիռի շահագործումը միշտ եղել է վնասով: Եվ քանի որ «Արմ-Աէրո»-ն զբաղվել է այլ գործունեությամբ եւս, դրանից ստացված եկամուտների հաշվին է հնարավոր եղել պահել անձնակազմը:

ՊՆ-ից հայտնում են, որ «Արմ-Աէրո»-ն իր գործունեության ընթացքում կատարել է 72 չվերթ, իսկ «Արմ-Աէրո»-ի աշխատակիցներն էլ պնդում են, որ իրենց փոխարեն ՊՆ-ն բազմիցս իրականացրել է քաղաքացիական չվերթներ, թույլ չտալով աշխատել:

Նշենք, որ ավելի վաղ, ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ Հայաստանում գրանցված, բայց դրսում գործող ավիաընկերությունները ՀՀ պետբյուջե չնչին հարկեր են մուծում ՝ համեմատած «Արմավիա»-ի կամ էլ «Արմ-Աէրո»-ի ՊՆ-ին պատկանող ընկերության եհտ, որը մեկ ուղղաթիռի շահագործումից ավելի շատ հարկ է վճարել, քան արտերկրում աշխատող ընկերությունները միասին:

ՊՆ-ից լրացուցիչ հայտնում են, որ ի պատասխան «Արմ-Աէրո»-ի աշխատակիցների՝ ՀՀ վարչապետին եւ ՊՆ նախարարին ուղղված դիմումների՝ ՊՆ Դավիթ Տոնոյանի հրամանով հարցը կրկին ուսումնասիրվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում: Ուսումնասիրության արդյունքներով դիմումատուները տեղեկացվել են, որ ՊՆ-ն իրենց դիմումը բավարարելու հնարավորություն չունի:

Դեռեւս 2017 թվականի ապրիլի 13-ին կառավարությունը չքննարկվող կարգով ընդունել էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի որոշման նախագիծը, որով նախարարությանը պատկանող «Արմ-Աէրո» ՓԲԸ-ից կառանձնանա «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ն։ Այս երկու ընկերությունների 100 տոկոս բաժնեմասներն էլ պատկանում են պաշտպանության նախարարությանը: «Արմ-Աէրո»-ի աշխատակից, ուղղաթիռի հրամանատար, հրահանգիչ Կարեն Վարդանյանը մեր զրույցում նշեց, որ 2016թ-ին որոշում է եղել, որ «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի եկամուտներով գնեն «Հեր-Հեր հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ն. «փոխարենը, այդ գումարով ուղղաթիռը կարող էին վերանորոգել»:

Օդաչուները նաեւ նշում են, որ Արցախյան պատերազմի ժամանակ իրենք միակն էին, որ ապահովում էին Հայաստան–Արցախ կապը, զենք եւ զինամթերք հասցնում ազատամարտիկներին, վիրավորներին տեղափոխում հիվանդանոցներ եւ այլն: Այսօր վստահեցնում են, որ ապօրինի գործողությունների հետեւանքով են դարձել գործազուրկ եւ հարցը դրական լուծում չստանալու դեպքում ավիացիոն փորձառու եւ վաստակաշատ մի շարք մասնագետներ կդառնան գործազուրկ:

«Մեր զինվորական օդաչուների մասին ես ոչ մի վատ բան չեմ կարող ասել, իրենք գերազանց օդաչուներ են, բայց հրաման կատարողներ են: Իսկ մենք քաղաքացիական պատվերներ իրականացնող, որը շատ տարբեր է առաջինից: 45 տարեկանից պատրաստի զինվորական օդաչուներին ուղարկում են թոշակի, այդ օդաչուն քաղաքացիական ավիացիայի օրենքներով մինչեւ 65 տարեկանը իրավունք ունի թռիչքներ կատարելու, եթե հիմա մեր կառույցը մնա եւ չխանագարեն, որ այն նորմալ աշխատի, «Արմ-Աէրո»-ն կապահովի նույնիսկ թոշակի գնացած օդաչու սպաների աշխատանքի տեղավորելու հարցը»,-եզրափակեց Արա Հունանյանը:

Նշենք, որ ՊՆ-ն մեր երկրում միակն է, որն ուղղաթիռներ է օգտագործում: Սակայն մի քանի ամիս առաջ քաղավիացիայի կոմիտեից հայտնել էին, որ «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ն դիմել է ՔԱԿ-ին՝ օդանավ շահագործողի վկայական ՕՇՎ ստանալու համար (ՕՇՎ-ն այն փաստաթուղթն է, որի հիման վրա օպերատորը կարող է առեւտրային փոխադրումներ կատարել):

Եթե չհաշվենք ՊՆ-ն եւ նրա ենթակայության «Արմ-Աէրո» ՓԲԸ-ն, «Արմենիան հելիքոփթերս» ընկերությունն իր տեսակի մեջ կլինի միակը մեր երկրում: Ներկա պահին ՀՀ-ում ՕՇՎ ունի 5 ընկերություն՝ «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «Արմենիա Էյրվեյզ», «Մարս Ավիա», «Տարոն-Ավիա»-ն, սակայն սրանք բոլորն էլ ինքնաթիռ են շահագործում:

Տպել
9463 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն