Չնայած Հուլիսի 14-ի շքեղ շքերթին ու տոնական տրամադրությանը՝ Փարիզում կրկին անկարգություններ էին
Հուլիսի 14-ին Ֆրանսիայում նշվող Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ տեղի ունեցավ շքեղ շքերթ՝ նախագահ Մակրոնի գլխավորությամբ, որին ներկա էին մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում Գերմանիայի կանցլերը, Պորտուգալիայի նախագահը, Նիդերլանդների, Բելգիայի վարչապետերը։ Շքերթին ներկայացվեցին Ֆրանսիայի ռազմական ու պաշտպանական նորարարությունները։
Ինչպես շքերթի ժամանակ ասում էին ֆրանսիական հեռուստահաղորդավարները, աննախադեպ էր այն, որ Հուլիսի 14-ին, երբ նախագահն անցնում է Ելիսեյան դաշտերով, նրան սուլեին։
Միջոցառումն անցավ շատ գեղեցիկ, սակայն օրվա երկրորդ կեսին արդեն Փարիզի գլխավոր պողոտա դուրս եկան տասնյակ բողոքավորներ «դեղին ժիլետնեից», սակայն այս անգամ նրանք չէին կրում դեղին ժիլետներ։
Բողոքի ցույցը շատ արագ վերածվեց ոստիկանության հետ բախման հատկապես այն բանից հետո, երբ ցուցարարների մի մասը փորձեց բարիկադներ կառուցել Շանզ Էլիզե պողոտայում: Ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել: Պաշտոնական տվյալներով, ոստիկանությունը ձերբակալել է 175 հոգու:
Ինչպես գրում է euronews-ը, նրանց մեղադրանք է առաջադրվել չարտոնված ցույց կազմակերպելու, իշխանությունների ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու, ինչպես նաև պետական գույքը վնասելու և արգելված զենք կրելու մեջ: