Համացանցում «Գահերի խաղ»-ի սիրահարների համար նոր ծառայություն է հայտնվել՝ ցանկացողները կարող են լեզուների դասընթացներ անցնել, որոնցով խոսում են հայտնի սերիալում։
Դասընթացների ժամանակ դասավանդում են վալիրիերենի հիմունքները, որով խոսում են Էսոս մտացածին շրջանում, ինչպես նաև դոտրակերենի հիմունքներ, որի կրողները դոտրակացիներ ցեղի ներկայացուցիչներն են։
Այդ լեզուները ստեղծել է լեզվաբան Դևիդ Ջ․ Փիթերսոնը՝ Լեզուների ստեղծման հանրությունից։ Երկու լեզուներն էլ ունեն ուղղագրական կանոններ և մշակված հնչյունաբանություն։
Դասընթացների արժեքը 40 ֆունտ սթեռլինգ է։