Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պետք է անցնել գործի և կոնկրետ արդյունքներ արձանագրել. Վարչապետն աշխատակազմին ներկայացրել է Մեսրոպ Առաքելյանին

Պետք է անցնել գործի և կոնկրետ արդյունքներ արձանագրել. Վարչապետն 
աշխատակազմին ներկայացրել է Մեսրոպ Առաքելյանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Զարուհի Բաթոյանին կատարած աշխատանքի համար և Մեսրոպ Առաքելյանին մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

«Ընդհանրապես կարող ենք ենթադրել, որ մի քանի հանգամանքների բերումով սոցիալական լարվածությունն էլ ավելի է սրվելու՝ կապված կորոնավիրուսի համաճարակի, պատերազմի, նրա հետևանքների, տնտեսական վիճակի հետ: Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում պետք է մեծ տեմպ հաղորդել աշխատանքին և կոնկրետ արդյունքներ արձանագրել: Քիչ առաջ պարոն Առաքելյանին ասում էի, որ հիմա այն ժամանակները չեն, որպեսզի ասեն, թե ժամանակ է հարկավոր աշխատանքի մեջ մտնելու, առանձնահատկութուները հասկանալու համար: Միանգամից պետք է անցնել գործի և կոնկրետ արդյունքներ արձանագրել: Հույս ունեմ, որ տիկին Բաթոյանը և նախարարության թիմն այս աշխատանքում լիովին կաջակցեն նորանշանակ նախարարին: Սա բոլորիս խնդիրն է և մենք պետք է կենտրոնացնենք մեր ուժերն այս խնդրի լուծման համար»,- ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ասել է վարչապետ Փաշինյանը:

Զարուհի Բաթոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և համատեղ աշխատանքի համար: «Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարությունում և ծառայել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Ուզում եմ աշխատակազմին հատուկ շնորհակալություն հայտնել 2020 թվականին համավարակի, ինչպես նաև պատերազմական դրության ընթացքում կատարած ծանրաբեռնված աշխատանքի համար: Բոլորս գիտենք, որ բոլոր խնդիրների դեպքում առաջին հերթին հետևանքները սոցիալական ոլորտին են բաժին ընկնում: Մենք 2020-ին նախատեսել էինք իրականացնել բազմաթիվ համակարգային փոփոխություններ, սակայն խնդիրները դրանք բավականին հետաձգեցին: Այնուամենայնիվ, կատարել ենք բավականին մեծ նախապատրաստական աշխատանք և ես հույս ունեմ, որ պարոն Առաքելյանի հետ համատեղ նաև այդ աշխատանքները կհասցնենք իրականացնել: Ես ինքնս որպես հավասար հնարավորությունների ջատագով և սոցիալական ոլորտի մարդ՝ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Հաջողություն մաղթելով պարոն Առաքելյանին՝ նշեմ, որ պատրաստ եմ աջակցել նախարարության աշխատանքներին, ընթացիկ ծրագրերին և մշտապես նաև կապի մեջ լինել թե նախարարի, թե նախարարության մեր գործընկերների հետ»,- նշել է Զարուհի Բաթոյանը:

Իր հերթին, նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար: «Ինչպես նաև տիկին Բաթոյանը նշեց՝ այս տարին սոցիալական խնդիրների առումով ավելի ծանրաբեռնված էր և այդ մասով իրոք նախարարության գործառույթուներն ու պատասխանատվությունն ավելի մեծ էր: Այս պահին նույնպես կարևորում եմ այն խնդիրները, որ սոցիալական հատվածում առաջացել են և որոնք պետք է օր առաջ կարգավորվեն: Իմ և  նախարարության թիմի նպատակն է լինելու յուրաքանչյուր օր ստեղծել նոր արդյունք: Վստահեցնում եմ, որ շատ կարճ ժամանակում մենք էական արդյունքներ կապահովենք, որպեսզի առկա իրավիճակը հնարավորինս մեղմենք, միևնույն ժամանակ չմոռանալով կառավարության ծրագրերը, որոնք նախատեսել ենք իրականացնել սոցիալական ոլորտում»,- ընդգծել է նորանշանակ նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]