Դուք կանխակալ, բացասական վերաբերմունք ունեք Քոչարյանի նկատմամբ. պաշտպանը դատավորին ինքնաբացարկի երկու հիմք ներկայացրեց

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը այսօրվա նիստին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց գործը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին:

Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին պաշտպանները բարձրացրին նախորդ նիստի ժամանակ, երբ Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանին գրավով կամ ստորագրությամբ ազատ արձակելու միջնորդությունը:

Հայկ Ալումյանը ինքնաբացարկի երկու հիմք ներկայացրեց. «Առաջինը՝ դուք սույն գործը քննելու համար պատշաճ դատարան չեք կարող համարվել եւ երկրորդ՝ կանխակալ բացասական վերաբերմունք ունեք պարոն Քոչարյանի նկատմամբ»:

Ալումյանը մեջբերեց Քոչարյանի մեղադրանքից դրվագներ՝ նշելով, որ մեղադրանքում Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը որակված է՝ որպես ապօրինի՝ Սահմանադրությանը հակասող: «Սույն գործի քննության շրջանակներում դուք պետք է ի թիվս այլնի՝ գնահատական տաք այն հարցին, թե արդյոք ՀՀ նախագահի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանգիրը հակասե՞լ է Սահամնադրությանը, թե՞ ոչ, սակայն հրամանագրի Սահմանադրության համապատասխանության հարցի քննությունը դուրս է սույն դատարանի իրավասության շրջանակներից»,- ասաց Ալումյանը: Նա նշեց, որ ՀՀ նախագահի հրամանագրերի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը վերապահված է ոչ թե առաջին ատյանի դատարանին, այլ Սահմանադրական դատարանին եւ Ազգային ժողովին: «Որեւէ այլ մարմին Սահմանդրությամբ եւ օրենքներով այդպիսի լիազորությամբ օժտված չէ: Դատարանի կողմից սույն գործի քննությունը հակասում է ինչպես Եվրոպական կոնվենցիային, այնպես էլ՝ ՀՀ դատական օրենսգրքին, ՀՀ Սահմանադրական օրենքին, եւ սա ընդամենը մեկ հիմքն էր, որով դուք իրավասու չեք քննել սույն գործը»,- հայտարարեց Ալումյանը:

Որպես երկրորդ հիմք Ալումյանը նշեց այն, որ գործի վերաբաշխումը ոչ թափանցիկ եւ փակ է անցկացվել: «Այս գործն ունի աննախադեպ մեծ հասարակական հնչողություն, ուստի գործը քննող դատավորի ընտրության գործընթացի թափանցիկությունը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն դատավարության մասնակիցների, այլ նաեւ՝ հանրության համար: Կանխատեսելով, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման կապակցությամբ սույն քրեական գործը փոխանցվելու է Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանի մեկ այլ դատավորի՝  գրավոր դիմել էի Երեւան քաղաքի դատարանի նախագահին՝ խնդրելով երկու բան. առաջինը՝ հնարավորություն տալ պարոն Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Ալումյանին, Սահակյանին, Օրբելյանին եւ Խուդոյանին ներկա գտնվելու սույն գործի համակարգչային բաշխման գործընթացին եւ տեսանկարահանել այն, ինչպես նաեւ՝ այդ գործընթացը դարձնել թափանցիկ՝ հնարավորություն տալով ԶԼՄ-ներին մասնակցելու դրան եւ լուսաբանելու այն: Չնայած իմ գրավոր միջնորդությանը՝ գործի վերաբաշխման գործընթացն անցել է փակ, ոչ թափանցիկ, իսկ միջնորդության մեջ նշված անձանց հնարավորություն չի տրվել ներկա գտնվելու դրան: Ոչ թափանցիկ եւ օրենքի խախտմամբ սույն գործի փոխանցումը ձեզ անկողմնակալ դիտորդի տեսանկյունից կարող է վկայել այն մասին, որ գործի բաշխման գործընթացը կազմակերպվել եւ անց է կացվել այնպիսի եղանակով, որ գործը հանձնվի նախապես որոշված դատավորի, տվյալ դեպքում՝ ձեզ: Այդպիսի գործընթացը բոլոր դեպքերում չի կարող համարվել օրինական, քանի որ այն տեղի է ունեցել իմ՝ որպես Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի իրավունքների խախտումներով: Սույն դատարանի կազմը ձեւավորվել է կամայականորեն: Դուք սույն գործը քննելու համար պատշաճ դատավոր չեք, իսկ ձեր նախագահությամբ ստեղծված դատարանը չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան»,- ասաց Քոչարյանի պաշտպանը:

Ալումյանը նշեց, որ Աննա Դանիբեկյանը սույն գործը քննելու համար կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Նա նշեց, որ մինչ գործով նիստի օր նշանակելը, պաշտպանական կողմը Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ մի քանի միջնորդություններ է ներկայացրել, սակայն Դանիբեկյանը դրանք չի քննել, նաեւ որոշում չի կայացրել դրանք առանց քննության թողնելու կամ լուծումը հետաձգելու մասին: «...Միջնորդությունների վերաբերյալ անմիջապես որոշում չկայացնելը պայմանավորված չի եղել օրենքի վատ իմացությամբ: Հետեւաբար մնում է ենթադրել, որ օրենքը խախտվել է դիտավորությամբ: Ավելին՝ ձեր կողմից 2019 թվականի սեպտեմբերի 2-ին որոշում է կայացվել սույն գործը դատական քննության նշանակելու մասին, եւ այդ որոշման մեջ դուք անդրադարձել եք պարոն Քոչարյանի խափանման միջոցի հարցին՝ կալանքը թողնելով անփոփոխ, ընդ որում, այդ որոշման մեջ դուք կրկին լուծում չեք տվել խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանի միջնորդություններին»,- ասաց Ալումյանը: Վերջինս հավելեց, որ Քոչարյանի կալանքը անփոփոխ թողնելու մասին որոշումը դատարանը կայացրել է առանց այդ հարցի քննությանը Քոչարյանին եւ նրա պաշտպաններին մասնակից դարձնելու: «Խախտելով օրենքը, Սահմանադրությունը՝ դուք դա արել եք գիտակցաբար եւ ամեն կոնկրետ դեպքում՝ ի վնաս պարոն Քոչարյանի: Ինչը կասկած չի թողնում, որ դուք կանխակալ, բացասական վերաբերմունք ունեք պարոն Քոչարյանի հանդեպ եւ բաց չեք թողնում որեւէ հնարավորություն՝ ձեր դրված իշխանությունը ի վնաս նրա օգտագործելու համար»,- հայտարարեց Ալումյանը եւ միջնորդեց դատավորին ինքնաբացարկ հայտնել:

Տպել
3227 դիտում

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համարկծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա