Տորոնտոյի մետրոյում կինը կծել է իր շանը, ճչացել է նրա վրա և մի քանի անգամ հարվածել։ Տեսագրությունը տեղադրվել է միջադեպի ականատեսներից մեկի YouTube-ի ալիքում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է շան տերը նրան ասում «Դադարի՛», չնայած նա հանգիստ նստած էր կնոջ ծնկներին։ Կինը մի քանի անգամ բերանից շան մազ է հանել։
Որոշ ժամանակ անց նրան է մոտեցել մի տղամարդ և խնդրել դադարել, այնուհետև ուղևորվել մեքենավարի խցիկ։ Գնացքը կանգնել է, կնոջն են մոտեցել մետրոպոլիտենի երեք աշխատակիցներ, որից հետո կինը դուրս է եկել վագոնից։