211652_close_icon
views-count54286 դիտում article-date 10:49 02-09-2019

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վիրավորների մեջ են բանկի վարկային մասնագետը, դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչը և մի քանի ամսական երեխան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 160.5 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 38-ամյա Սաթենիկ Մ-ի վարած Opel Astra մակնիշի 35 AR 786 համարանիշի և Սյունիքի մարզի բնակիչ՝ 50-ամյա Վարդան Ա-ի վարած Mercedes մակնիշի 35 PQ 946 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 66-ամյա Աշոտ Մ-ն, 52-ամյա Սուսաննա Ա-ն, Mercedes-ի վարորդ Վարդան Ա-ն և մի քանի ամսական Մարկ Մ-ն տեղափոխվել են «Վայքի բուժմիավորուոմ» ՓԲԸ։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գրիգորյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նապապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Սաթենիկ Մ-ն աշխատում է «Ամերիաբանկ»-ում՝ որպես վարկային մասնագետ, իսկ վիրավորներից Աշոտ Մ-ն՝ Կապանի թիվ 6 դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները տուժածներին մոտեցրել են օպերատիվորեն ժամանել են Վայք հիվանդանոցի շտապօգնության ավտմեքենաներին, այնուհետև փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր