16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մոսկվան նախազգուշացնում է նոր պատերազմի մասին. Հայկական Ժամանակ

Երեկ Երեւանում էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Վերջինս եղավ Ծիծռենակաբերդում, ուր կարծես թե գնացել էր անմիջապես օդանավակայանից, հանդիպումներ ունեցավ Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ, որի հետ նաեւ համատեղ մամուլիս ասուլիս տվեց: Ինչպես նաեւ մասնակցեց Հայաստան-Ռուսաստան դարերով կոփված բարեկամություն խորագրով պատմաավերագրական ցուցահանդեսի բացմանը, որին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը: Մի խոսքով, հագեցած օրակարգով պաշտոնական այց: ՌԴ ԱԳ նախարարի այցը ոչնչով չէր տարբերվում նոյեմբերի 19-20-ին Սդրբեջան կատարած այցից: Պարիտետը պահպան­վել էր ոսկերչական ճշգրտությամբ: Բնականաբար, եր­կու այցերի պարագայում էլ առաջնային ուշադրության կենտրոնում էր այն, թե ինչ է խոսելու Բաքվում եւ Երեւա­նում ՌԴ ԱԳ նախարարը Լեռնային Ղարաբաղի հակա­մարտության կարգավորման թեմայով, պտտվում էր արդեն ավանդական դարձաձ հարցը արդյոք նոր առաջարկություններ բերելո՞ւ է, թե ոչ: Նոր առաջարկնե­րի մասով կրկին հիասթափություն էր սպասվում, իսկ ահա այն հարցը, թե ինչ է քննարկվել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ, բաց մնաց:

Հայաստանյան լրատվամիջոցներն ու փորձագիտա­կան շրջանակները մեծ ցնծությամբ ընդունեցին էդ­վարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում Սերգեյ Լավրովի այն միտքը, թե ինքը լավատես չէ ղարաբաղյան արագ կարգավորման հասնելու հարցում: Սա ընկալվել է որպես հայտարարություն ստատուս քվոյի պահպանման օգտին: Նույն կերպ է ընկսղվել նաեւԼավորվի Բաքվում արած հայտարարությունը, թե ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն դարաբաղյան հարցում ունեն նույն դիրքորոշումը: Այս երկուսին ավելացնում ենք հակամայատության կարգավորման երեք սկզբունքների հիշատակումը ՌԴ ԱԳ նախարարի կողմից, եւ վերջ, Հայաստանում գրեթե հաղթական տրամադրություններ են Աղրբեջանի բուոր պլանները ձախողվել են, ոչինչ չի ստացվել Ադրբեջանը Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ սեպարատ պայմա­նավորվածությունների մեջ էր եւ ինչ-որ տարբերակ էր առաջ մղում, եւ հիմա Լավրովի այցերից պարզ դար­ձավ, որ այդ ամենը տապալվել է: Սրանք են հիմնական շեշտադրումները, որ Լավրովի այցի եւ առհասարակ ղարաբաղյան համատեքստում կարելի է հանդիպել հայկական մամուլում:

Այս ամենը իրականում լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Որովհետեւ նախկինում երբեք Հայաստանում այսպես կազմակերպված քարոզչական արշավ տեղի չի ունեցել կամ եթե եղել է, ապա շատ կարեւոր պահե­րին: Սինչդեո այս օրերին հայկական լրատվամիջոցները ողողված են ադրբեջանական պլանի ձախողման մասին նյութերով, ընդ որում, հայկական փորձագիտա­կան շրջանակներին հավասար այդ մասին հայկական ԶԼՄ-ներին հարցազրույցներ են տալիս ռուսաստանցի փոչձագետները: Նրանք միահամուռ գովաբանում են Սերժ Սարգսյանին ու հայկական դիվանագիտությունը եւ ծաղրում Իլհամ Ալիեւին:

Նման քարոզչական ֆոն ստանալ կարելի էր երկու պարագայում, եթե Հայաստա­նի ղեկավարությունը ինչ-որ շատ տպավորիչ, մեծ հար­գանքի արժանի քայլ է արել, որի առաջ այդպիսով խո­նարհվում են, կամ ինչ-որ բան է նախապատրաստվում, որից փորձ է արվում ուշադրություն շեղել: Ցանկալի կլի­ներ, իհարկե, որ գործ ունենայինք աոաջին տարբերա­կի հետ, բայց կարծես թե սա այդ դեպքը չէ:

Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո պատմեց, թե ինչ են խոսել ղարա­բաղյան հարցով եւ ասաց, որ ՌԴ նախագահը այնքան էլ մեծ հույսեր չունի կարգավորման առումով: Այսօր էլ ՌԴ ԱԳ նախարարն է ասում, որ լավատես չէ: Սա շատ տարօրինակ է, որովհետեւ Ռուսաստանի գործը լավա­տես լինելն է որպես ԵԱՀԿ Սինսկի խմբի համանախագահ եւ ղարաբաղյան հակամարտության առանցքային միջնորդ: Ռուսաստանը պետք է ասի, որ լավատես է, որ ջանքեր են գործադրում, հաջողվում է կողմերի դիրքո­րոշումները մոտեցնել, նոր ջանքեր էլ կլինեն, նոր հան­դիպումներ, ամեն ինչ լավ կլինի եւ այլն: Երբ միջնորդը հայտարարում է, որ հուսախաբված է, դա ոչ թե ստա­տուս քվոյի պահպանման օգտին է խոսում, այլ փակու­ղու: Իսկ երբ Ռուսաստանը Թուրքիայի միջոցով է հայ­տարարում, որ հույսեր չունի, դա գրեթե պատերազմի մասին նախազգուշացում է:

Կարելի է, իհարկե, ասել, թե Վլադիմիր Պուտինր այդ հայտարարությամբ ընդամենը գրողի ծոցն է ուղարկել Էրդողանիհ ու նրա ադրբեջանական խաղերը, բայց այսպես եզրակացնելու համար կա մի փոքրիկ խո­չընդոտ: Այդ Ադրբեջանը չէ, որ երկու օրից պատրաստ­վում է ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր ստորագրել, Ադրբեջանի մասին չէ, որ ՌԴ պաշտպանության նա­խարարության պաշտոնական հեոուստաափքը աղբ է տարածում:

Եթե այս երկու փաստը չլինեին, դեռ հնարավոր էր ասել, որ Ռուսաստանի հոռետեսությունը ընդդեմ Ադր­բեջանի է եւ ի օգուտ Հայաստանի: Բացի այդ նախորդ անգամ, երբ Մինսկի խմբի միջնորդները կորցրին լա­վատեսությունը, ինչի արդյունքում երկար ժամանակ չէ­ին կարողանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախա­գահներին բանակցությունների տանել, դա ավարտվեց Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումով 2016-ի ապրիլին: Հուսանք այս անգամ Ռուսաստանն իր լավատեսությունն ավելի շուտ կվերագտնի, քան տեղի կունե­նան նոր ողբերգական իրադարձություններ: Եվ որ ամենակարեւորն է այդ լավատեսությունը համատեղելի կլի­նի ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի եւ նոր մակարդակի հա­մագործակցության հետ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ