Երևան-Արտաշատ ավտոճանապարհի մոտ 1.5 հա խոտածածկույթ է այրվել
18:12, 23 Հունվար 2020
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնը հունվարի 23-ին, ժամը 14:59-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի «Կայարան» թաղամասում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 15:24-ին, մարվել` 15:28-ին: Այրվել են ավտոմեքենայի կմախք և մոտ 1.5 հա խոտածածկույթ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում