Պաշտոնական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 395.00-1.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00-2.00
OIL:  BRENT - 86.30+0.96 WTI - 81.71+0.90
COMEX:  GOLD - 2215.40+0.78 SILVER - 24.80+0.94
COMEX:  PLATINUM - 912.00-0.55
LME:  ALUMINIUM - 2287.00-1.38 COPPER - 8806.00-0.59
LME:  NICKEL - 16560.00-3.19 TIN - 27375.00-0.99
LME:  LEAD - 2005.00-1.28 ZINC - 2416.00-2.74
FOREX:  USD/JPY - 151.36-0.20 EUR/GBP - 1.082-0.06
FOREX:  EUR/USD - 1.082-0.06 GBP/USD - 1.2627+0.11
STOCKS RUS:  RTSI - 1129.95+1.23
STOCKS US: DOW JONES - 39760.08+1.22 NASDAQ - 16399.52+0.51
STOCKS US: S&P 500 - 5248.49+0.86
STOCKS JAPAN:  NIKKEI - 40168.07-1.46 TOPIX - 2750.81-1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 16541.42+0.91 SSEC - 3010.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 7931.98+0.01 CAC40 - 8204.81+0.25
STOCKS EUR:  DAX - 18477.09+0.50
28/03/2024  CBA:  USD - 394.46-0.25 GBP - 497.65-0.91
28/03/2024  CBA:  EURO - 425.62-1.93
28/03/2024  CBA:  GOLD - 27808.22+146.08 SILVER - 310.90-4.13
Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
12/12/2017 19:19
Կիսվել

Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ

Դեկտեմբերի 12-ին ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գրության համաձայն՝ արտահերթ նիստի օրակարգի նախագծից հանվել են «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Արտահերթ նիստի յուրաքանչյուր օր կանցկացվի չորս նիստ՝ մեկուկես ժամ տեւողությամբ:

ՀՀ ԱԺ արտահերթ նիստում, ԱԺ ընդունած որոշման համաձայն, հարկային բնագավառին վերաբերող որոշ նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով. առաջին ընթերցումից հետո դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կանցկացվի 24 ժամ հետո:

Օրակարգի հաստատումից հետո պատգամավորները ձեռնամուխ են եղել օրենսդրական նախագծերի քննարկմանը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի նպատակը ՀՀ պետական ֆինանսների կառավարման բնագավառում հարկաբյուջետային քաղաքականության սկզբունքների հստակեցումն է` լրացուցիչ իրավական կանոնակարգումների միջոցով պետական բյուջեի նախագծի կազմման եւ պետական բյուջեի կատարման գործընթացներն առավել կանոնակարգված եւ ճկուն դանձնելու համար:

Այդ նպատակին հասնելու համար առաջարկվում է օրենքով ամրագրել որոշակի կանոններ, որոնք կսահմանափակեն առաջիկա տարվա պետական բյուջեի պակասուրդի մեծությունը կապիտալ ծախսերի մեծությամբ, ինչպես նաեւ ընթացիկ ծախսերի աճը կախվածության մեջ կդնեն նախորդ տարվա արդյունքներով կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերության փաստացի արձանագրված ցուցանիշի մեծությունից:

Նախագծերով նախատեսվում է, որ վերը սահմանված սահմանափակումները չեն գործի բացառիկ դեպքերի առկայության պարագայում:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Փաթեթի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, Մանե Թանդիլյանը եւ Վարդան Բոստանջյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացմամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն միասնական մոտեցում ապահովել վարչական մարմինների կողմից վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հարցում, ինչպես նաեւ թեթեւացնել այս մասով ՀՀ պետական բյուջեի վրա չնախատեսված ծախսերի բեռը` միեւնույն ժամանակ նպաստելով վարչական մարմինների վարչական կարգապահության բարձրացմանը:

Նախատեսվում է գործող իրավակարգավորումները փոփոխելու արդյունքում վարչական արտաբյուջետային հաշիվների ծախսման ուղղությունները լրացնել հետեւյալ նոր ուղղություններով. վարչական մարմինների վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցում, արտաբյուջետային հաշիվների միջոցների անբավարարության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների (ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի) հաշվին պատճառված վնասի հատուցմանն ուղղված միջոցների վերականգնում:

Միեւնույն ժամանակ առաջարկվում է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ, որի համաձայն` պետական բյուջեի ծախսերում պետական մարմնի խրախուսման եւ (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդ նախատեսված լինելու դեպքում պետական մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետեւանքով պատճառված վնասը (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի) հատուցվում է նշված ֆոնդի միջոցների հաշվին, իսկ դրանց անբավարարության դեպքում պետական բյուջեի այլ միջոցներից, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: Ըստ համաձայնագրի՝ Ասիական զարգացման բանկը համաձայնում է իր սովորական կապիտալ ռեսուրսներից ՀՀ-ին տրամադրել քառասուն միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ, որը պետք է մարվի տասներկու տարում եւ ունի վարկի արտոնյալ ժամանակահատված: Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը նշել է, որ այս վարկը մտնելու է բյուջե, որից տարբեր ծրագրեր են սնվում: Ըստ հարակից զեկուցողի՝ բյուջետային աջակցությամբ վարկերի ճկունությունն ու արդյունավետությունն ավելի բարձր է:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր ելույթում նշել է, որ եթե վարկ տալու հարցում Հայաստանին վստահում են, պիտի վերցնել վարկը, սակայն վարկերի օգտագործման արդյունքները չպիտի լինեն թերի: Տնտեսագիտական առումով պարտքի աճի տեմպը պիտի ավելին չլինի, քան տնտեսական աճի տեմպը: Միքայել Մելքումյանը նշել է, որ վարկը կարող է օգտագործվել բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար:

Արմեն Հայրապետյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ այս վարկը կոնկրետ ծախսային ծրագիր չի ենթադրում. այն սպասարկելու է ամբողջ ծախսային ծրագիրը: Քանի որ ՀՀ-ն գնում է ծրագրային բյուջետավորման, բոլոր գումարները պիտի արդյունավետ ծախսվեն՝ թե՛ հարկերից գոյացած, թե՛ վարկային:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որով ՀՀ հարկային օրենսգրքի 109 հոդվածներում նախատեսվում է կատարել ծուրջ 240 լրացում եւ փոփոխություն, որոնք ունեն թե՛ խմբագրական, թե՛ բովանդակային բնույթ: Ըստ փոխնախարարի՝ նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է մինչեւ ՀՀ հարկային օրենսգրքի ամբողջական կիրառության մեջ մտնելը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված առանձին իրավական նորմերի վերանայման անհրաժեշտությամբ: Հիմնական զեկուցողն ընդհանուր ներկայացրել է բովանդակային փոփոխությունները, որոնք մասնավորապես վերաբերել են շահաբաժինների հարկմանը, նվազագույն շահութահարկի նվազեցմանը, ներգնա զբոսաշրջության ոլորտի` ԱԱՀ-ից ազատման արտոնությունը, ծախսերի փաստաթղթավորմանը, ապրանքների տեղափոխության փաստաթղթավորմանը, եկամտային հարկի հաշվին հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման սահմանափակումներին եւ այլն:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշել է, որ քննարկվում է ՀՀ տնտեսական զարգացմանը նպաստող կարեւոր փաստաթուղթ եւ անդրադարձել առաջարկվող փոփոխությունների առավել ուշագրավ դրույթներին: Պարոն Հարությունյանը փաստել է, որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին:

Մտքերի փոխանակության ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորներն անդրադարձել են իրենց հետաքրքրող հարցերին:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշել է, որ կարճ ժամանակով ուժի մեջ մտած փաստաթուղթը կրկին փոփոխության է ենթարկվում: Ըստ նրա՝ ամբողջապես այս փոփոխությունները կարելի է դրական համարել, սակայն կան փոփոխություններ, որոնց ազդեցությունը դրական չի լինի: Անդրադառնալով դիզվառելիքի գների փոփոխությանը՝ Միքայել Մելքումյանը նկատել է, որ այդ փոփոխությունը գյուղատնտեսության ոլորտում կունենա կործանարար ազդեցություն: Խոսելով եկամտահարկի վերադարձին առնչվող փոփոխություններից՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ այն խավը, ում համար արվում են սահմանափակումները, արդեն երեք տարվա ընթացքում հասցրել է օգտվել ծրագրերից: Նա նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունների ընդունման սոցիալական հետեւանքների անտեսումը մեծ ազդեցություն կարող է ունենալ մեր տնտեսության վրա:

Իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները:

Արամ Սարգսյանը նշել է, որ շատ ծավալուն եւ արմատական փոփոխություններ են նախատեսվում այս փաթեթով: Այն պիտի պարունակեր դրույթներ, որոնք կավելացնեին Հայաստանի գրավչությունը, կբերեին ներդրումներ: Պարոն Սարգսյանի պնդմամբ, ինքն ամբողջովին չի տիրապետում քննարկվող նյութին եւ չի կարող կողմ քվեարկել:

Արարատ Միրզոյանը նշել է, որ փաթեթում ընդգրկված որոշ նախագծերի կողմ է, սակայն կան նաեւ անընդունելի նախագծեր: Խոսելով հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցմանը վերաբերող փոփոխություններին՝ պարոն Միրզոյանը նշել է, որ հաշվի առնելով սոցիալական խթանի հարցը՝ սահմանափակումներ անհրաժեշտ են, սակայն խոցելի է երկրորդ անգամ հիփոթեքային վարկից օգտվելուն վերաբերող սահմանափակումը:

Մանե Թանդիլյանը նշել է, որ ներկայացվող սահմանափակումների հետեւանքով պետությունն է որոշում, թե ով ինչպիսի բնակարան կարող է ձեռք բերել: Պիտի հաշվի առնել այն փաստը, որ մարդիկ տարիների ընթացքում են հասնում նրան, որ կարողանում են ցույց տալ թափանցիկ եկամուտներ: Տիկին Թանդիլյանի խոսքով՝ այս փաթեթով թիրախավորվում է միջին խավը, եւ անընդունելի է հատկապես բնակարան կամ անհատական տուն գնելու համար հիսունհինգ միլիոն դրամը գերազանցելու սահմանափակումը:

Գեւորգ Գորգիսյանն իր ելույթում նշել է, որ միջին խավը, որը պիտի զարգացնի տնտեսությունը, չի կայանում մեր երկրում: Պատգամավորի կարծիքով՝ հենց այդ խավն է անընդհատ ընկնում հարվածի տակ: Պարոն Գորգիսյանի խոսքով՝ մեր պետությունը սոցիալական պետություն է, եւ այն պիտի կարողանա զբաղվել քաղաքացիների հարցերով:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անունից ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ով նշել է, որ օրինագծերի փաթեթում ներկայացված որոշ նախագծերի տրամաբանությունն անընդունելի է, եւ խմբակցությունը դեմ է քվեարկելու:

Եզրափակիչ ելույթում Խոսրով Հարությունյանը նշել է, որ հաջողվել է առարկայական քննարկման նյութ դարձնել ՀՀ հարկային օրենսգրքի որոշ դրույթներ, քննարկման ընթացքում հնչել են մասնագիտական հիմնավորված տեսակետներ: Ապա պարոն Հարությունյանը ներկայացրել է հիփոթեքային վարկի տոկոսագումարների վերադարձի վերաբերյալ իր տեսակետները:

Դավիթ Անանյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանին շահագրգիռ քննարկումների համար :

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը: Հիմնական զեկուցողի խոսքով? նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել բաժնետիրական ընկերությունների կառավարման գործընթացի թափանցիկությունը, նվազեցնել բաժնետիրական ընկերությունների կառավարման ռիսկերը, կատարելագործել հակակշիռների եւ զսպման մեխանիզմը, բացահայտել բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամների շահագրգռվածության եւ շահերի բախման դեպքերը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արամ Սարգսյանը հարակից զեկույցում նշել է, որ օրենսդրական առաջարկը միտված է բաց բաժնետիրական ընկերությունների գործունեության թափանցիկության ապահովմանը: Նա վստահեցրել է, որ նախագծի ընդունումից որեւէ տնտեսվարող սուբյեկտ չի տուժի, ընդհակառակը՝ կմեծանա փոքր բաժնեմաս ունեցող բաժնետերերի՝ վերահսկելու հնարավորությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի կարգավորման նպատակը հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների կատարման գործող համակարգը կատարելագործելն է եւ հարկ վճարողներին գծային մեթոդով հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ կատարելու հնարավորություն սահմանելու անհրաժեշտությունը՝ 2017 թվականի համար նույնպես: Հարկ վճարողներին հնարավորություն է տրվելու գործող օրենսդրությամբ սահմանված հիմնական միջոցների հիմնական խմբերի (օրինակ՝ ավտոմեքենաների) մեջ ձեւավորել ենթախմբեր (օրինակ՝ բեռնատար ավտոմեքենաներ եւ մարդատար ավտոմեքենաներ) եւ այդ ենթախմբերի համար հաշվարկել առանձին ամորտիզացիոն մասհանումներ:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահան Հարությունյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Առաջին ընթերցումով քննարկվել է նաեւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ նախագծերի ընդունումը պայմանավորված է ծրագրային բյուջետավորման համակարգի վերջնական ներդրմամբ: Կառավարությունն առաջարկում է պետական ոչ առեւտրային կազմակերպությունների հաշիվներն առեւտրային բանկերից տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարան: Յուրաքանչյուր ծրագրի կվերագրվի մեկ կոնկրետ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ, այսինքն՝ ծրագրի իրականացումն ամբողջությամբ կվերագրվի մեկ պետական մարմնի եւ դրա արդյունքների համար պատասխանատուն կլինի այդ մարմինը: Բազմամյա ծրագրերի դեպքում բյուջեի փաստաթղթում կներկայացվի նաեւ այդ ծրագրերի ընթացքը բնութագրող տեղեկատվությունը: Կառավարությանը հնարավորություն է տրվում իր կողմից հիմնադրած հիմնադրամների եւ բաժնետիրական ընկերությունների հաշիվների վարումը եւս ունենալ գանձապետարանում: Առաջարկվում են նաեւ իրավական տեխնիկային առնչվող փոփոխություններ:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշել է, որ օրենսդրական առաջարկը պայմանավորված է 2019 թվականից պետական բյուջեն ամբողջապես ծրագրային ձեւաչափով ներկայացնելու հետ:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման դեպքում կսահմանվի պայմանագրային տուժանքի առավելագույն շեմ եւ չափ, տուժանքի պակասեցման իրավասություն կընձեռվի նաեւ Ֆինանսական համակարգի հաշտարարին, կստեղծվեն այնպիսի իրավական երաշխիքներ, որոնք կապահովեն քաղաքացիական շրջանառության որոշակիությունը, քաղաքացիական շրջանառության մասնակիցների վարքագծի բարեխղճությունը եւ գրավով ապահովված պարտավորության չափը գերազանցող գրավի առարկայի արժեքի տարբերության վերադարձը գրավատուին:

Քաղաքացուն պատկանող գրավ դրված գույքը գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը) կամ նրա նշած անձին որպես սեփականություն անցնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում գրավառուն պատշաճ ձեւով ծանուցում է գրավատուին եւ պարտապանին, եթե գրավատուն պարտապան չէ, գրավի առարկայի՝ որպես սեփականություն ընդունելու օրվա եւ գնի, գրավով ապահովված պարտավորության մարման չափի, իսկ պարտավորությունը լրիվ չմարվելու դեպքում` պարտքի մնացորդի մասին: Գրավի առարկայի իրացումից հետո մեկշաբաթյա ժամկետում գրավառուն պատշաճ ձեւով ծանուցում է գրավատուին եւ պարտապանին, եթե գրավատուն պարտապան չէ, գրավի առարկայի իրացման օրվա եւ գնի, գրավով ապահովված պարտավորության մարման չափի, ինչպես նաեւ առկայության դեպքում գրավատուին վերադարձման ենթակա գումարի չափի, իսկ պարտավորությունը լրիվ մարված չլինելու դեպքում` պարտքի մնացորդի մասին: Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը: Պարտավորության խախտման օրվանից եռամսյա ժամկետում գրավառուի կողմից սահմանված կարգով պարտքի բռնագանձման, այդ թվում` արտադատական կարգով, գործընթացը չսկսելու դեպքում եռամսյա ժամկետին հաջորդող ժամանակահատվածի համար տուժանք չի հաշվարկվում մինչեւ պարտքի բռնագանձման գործընթացն սկսելու օրը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմենուհի Կյուրեղյանը նշել է, որ քաղաքացիները հաճախ են նման դեպքերի ականատես լինում: Նա դրական է գնահատել առաջարկվող փոփոխությունները՝ նշելով, որ առկա է վարկատու կազմակերպությունների կողմից տուժանքը սահմանելու ժամկետների ու չափերի խախտում:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին», «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» դրանց կից օրենքների նախագծերի փաթեթները:

Խորհրդարանը նիստի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին:

28/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.46
-0.25
Եվրո (EUR)
425.62
-1.93
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.23
+0.18
27808.22
+146.08
Արծաթ
310.90
-4.13