Գյումրիում տրանսպորտը շահագործվեց դիմակ-ձեռնոց-ալկոգել-մետաղադրամ սկզբունքով՝ 14 համարի երթուղու փոփոխությամբ

Դիմակներով, ձեռնոցներով, դռների վրա ամրացված ալկոգելով. այնպես, ինչպես պարետի որոշումն է: Գյումրիում երթուղայիններն ու ավտոբուսները վերագործարկվել են հենց այս պահանջով՝ առանց ժամանակային գրաֆիկի փոփոխությունների: Նաև մեկ նոր առաջարկ կա քաղաքացիներին՝ հնարավորության դեպքում մանրադրամով բարձրանալ երթուղային տաքսի, թղթադրամով չվճարել:

ՀԺ-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի Տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը բացատրեց, որ դա արվել է մեկ նպատակով, որպեսզի վարորդներն ու ուղևորները ինչքան հնարավոր է զերծ մնան մետաղադրամների հետ կրկնակի շփումներից: Դրանց համար մեքենաներում հատուկ տուփ է ամրացված: Ուղևորը գումարն անմիջապես դրա մեջ է գցում:

«Ես առավոտից դուրսն եմ, գրեթե բոլոր կանգառներով անցել եմ, ոստիկաների հետ մեքենաները ստուգել եմ: Բոլորը դիմակներով, ձեռնոցներով են: Ծանրաբեռնված չեն, դպրոց, ինստիտուտ չկա: Իրենք էին հիմնական ուղևորահոսքն ապահովում: Հիմա քիչ մարդ կա: Մենք 9 մետրանոց փոխադրամիջոց չունենք, ոչ էլ տրոլեյբուս: Գյումրիում նստատեղերի քանակով ենք ուղևորափոխադրումները կազմակերպում»,-ասաց տրանսպորտի բաժնի պետը:

Մեկ բողոք է ընդամենը ստացվել ավտոբուսի վարորդից: Ուղևորը ցանկացել է բարձրանալ առանց դիմակի, վարորդը թույլ չի տվել: Կատարվածի մասին էլ տեղյակ է պահել: Ոլորտի պատասխանատուն ասում է՝ վարորդները նախ վախենում են, հետո էլ իմացել են, որ տուգանքը մեծ թիվ է, խիստ զգուշանում են, ուշադիր են:

Գյումրիում հանրային տրանսպորտը շահագործող ՍՊԸ-ները պայմանագիր են կնքել համապատասխան կազմակերպության հետ, համաձայն որի, մեքենաներում օրական երկու անգամ ախտահանման աշխատանքներ են իրականացվելու՝ ժամը 15։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում և յուրաքանչյուր երթուղու աշխատանքային ժամի ավարտին։

Երթուղիները սպասարկող ընկերությունները, սակայն, այսօր բոլոր մեքենաները չէ, որ շահագործել են: ՍՊԸ-ներն առաջիկա օրերին կաշխատեն ոչ լրիվ շարժակազմով, յուրաքանչյուր երթուղում 2-3 մեքենայի պակասով: Այդ ժամանակահատվածը բավարար է, որ հասկանալի լինի, թե քանի մեքենայի կարիք կա, և ներկայում շահագործվող տրանսպորտի պարագայում կանգառներում կուտակումներ առաջանալու են, թե՝ ոչ:

Գյումրիում հանրային տրասպորտը վերագործարկվել է հիմնական երթուղիներում: Փոփոխություն կա միայն թիվ 14 և 24 համարների երթուղիների  հետ կապված: Թիվ 24 համարի երթուղին դարձել է թիվ 6 և այսուհետ սպասարկելու է թիվ 14 համար ուղեգիծը: Մեկնակետը Գյումրու Մսի կոմբինատ թաղամասն է, երթուղին ավարտվում է նախկին Ապակու գործարանի տարածքում:

«14 համարի երթուղի ունեինք, բայց արդեն 2 տարի ոչ մի ընկերության այն չէր  հետաքրքրում, մրցույթները չէին կայանում, մնում էր թափուր: Հիմա 14 համարը փոխարինել ենք 6 համարի երթուղով (նախկինում՝ 24): Մինչ արտակարգ դրությունը 24 համարը մինչև Հաղթանակի պողոտա էր գնում, հիմա արդեն մինչև կոմբինատ կգնա: 5-6 մեքենայով 10 րոպե ինտերվալով երթուղի է դարձել: Միակ փոփոխությունը դա է»,-ասաց Սարգսյանը:

Տպել
1986 դիտում

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը