Աշխարհ

24.11.2017 11:57


Կոտրել են Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջը և փոխել նկարները (լրացված)

Կոտրել են Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջը և փոխել նկարները (լրացված)

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջը հաքերների կողմից հարձակման է ենթարկվել։

Հաքերները փոխել են նրա էջի ետնանկարն ու գլխավոր նկարը՝ գրելով․ «Պատրաստ եղիր, որ սոցիալական ցանցերի մյուս էջերդ էլ եմ հարձակման ենթարկելու»։

Հ․Գ․ Քիչ առաջ Մխիթարյանն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում հայտնել է, որ ֆեյսբուքյան էջը ոչ թե կոտրել են, այլ պարզապես այսօր այն վարելու են երեխաները:

«Օրվա դրական խախտում. երեխաները հսկողության տակ են վերցրել իմ ֆեյսբուքյան էջը, որպեսզի փակեն շաբաթը` երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ»,- ասված է գրառման մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը