211652_close_icon
views-count66030 դիտում article-date 18:46 20-05-2022

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Ford Escape-ն ու Niva-ն. վիրավորների մեջ է Մարտունու կանանց խորհրդի նախագահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի  մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Փամբակ գյուղի վարչական տարածքում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, Մյասնիկ  Հարությունյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Արմեն Հայրապետյանի վարած Ford Escape մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ Աշխեն Քոլոզյանն ու  Մարիամ Զիրոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել  ճանապարհային ոստիկանության  2-րդ  սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Քոլոզյանը Մարտունու կանանց խորհրդի ղեկավարն է, իսկ Մ. Զիրոյանն ու վարորդ Ա. Հայրապետյանը Մարտունու կանանց խորհրդի աշխատակիցներ են:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Սևակ Սահակյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր