Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Իմ քայլը» դաշինքը քիչ հավանական է համարում սակագնի բարձրացումը Երևանի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխման արդյունքում

«Իմ քայլը» դաշինքը քիչ հավանական է համարում սակագնի բարձրացումը Երևանի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխման արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքը առաջարկում է ՀՀ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխման ծրագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Երևանի հասարակական տրանսպորտի ճգնաժամը, ինչպե՞ս են տեսնում հարցի լուծումը քաղաքական ուժերը» թեմայով քննարկմանն ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հրաչ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի ներդրման արդյունքում ներդրվելու է տոմսային միասնական համակարգ, ինչը հնարավորություն է տալու վերահսկելու գործընթացը: «Ծրագրի համաձայն՝մայրաքաղաքը սպասարկող երթուղիների թիվը հասնելու է 42-ի: Տրանսպորտային միջոցների թիվն էլ՝ 2039-ից դառնալու է 939»,- ասաց Սարգսյանը:

Նա քիչ հավանական համարեց, որ Երևանի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխման ծրագրի ներդրման արդյունքում տրանսպորտի ուղեվարձը կթանկանա: «Միայն ճիշտ և արդյունավետ հաշվարկներ իրականացնելու արդյունքում կկարողանանք ապահովել այս կետը»,- հավելեց բանախոսը:

«Իմ քայլը» դաշինքն իր նախընտրական ծրագրի տրանսպորտային բարեփոխումներին վերաբերող հատվածում նշել է, որ արդիականացնելու են նաև տրանսպորտային ցանցը՝ ներդրումների ներգրավմամբ ամբողջությամբ փոխելով շարժակազմը, ներդնելով միասնական տոմսային համակարգ, ապահովելու են քաղաքային տրանսպորտի հասանելիությունը առնվազն մինչև ժամը 24:00-ը: Լինելու է զեղչային համակարգ՝ թոշակառուների, ուսանողների համար: Նախատեսում են կառուցել մետրոպոլիտենի առնվազն մեկ կայարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]