Կանադացի երգիչ Շոն Մենդեսը MTV Europe Music մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է միանգամից մի քանի մրցանակի։ Այս մասին հաղորդվում է MTV Europe Music Awards-ի կայքում։
19-ամյա Մենդեսը հաղթել է «Լավագույն արտիստ», «Լավագույն երգ», ինչպես նաև «Երկրպագուների ամենամեծ բազա» անվանակարգերում։
Տարվա գլխավոր հիփ-հոփ կատարողի կոչումը բաժին է հասել Էմինեմին, լավագույն ռոք խումբ է դարձել Coldplay-ը, իսկ լավագույն այլընտրանքային ռոքերներ են ճանաչվել 30 Seconds To Mars խմբի մասնակիցները։
MTV Europe Music Award-ը շնորհվում է ամեն տարի՝ սկսած 1994 թվականից։ Մրցանակաբաշխությունն ավանդաբար անցկացվում է եվրոպական խոշոր քաղաքներից մեկում։