Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Սովոր էինք տարիներ շարունակ Մոսկվայից հարվածներ ուտել, բայց ճիշտը չասել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը (Ռուսաստան, Մոսկվա):

-Պարոն Խաչատրյան, պաշտոնական Երևանն ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում, և այս օրերին ուշագրավ այցեր են տեղի ունենում։ Կխնդրեմ նախ անդրադառնաք վարչապետ Փաշինյանի՝ Իրան կատարած այցին, ի՞նչ դիտարկումներ ունեք։

Այցը, իհարկե, շատ կարևոր է, բայց կան որոշակի հարցեր։ Ամենակարևոր բանն այն է, որ քայլն անելուց հետո հարցեր չառաջանան այլ պետություններում։ Իրանը մշտապես ահռելի կարևոր դիրք է ունեցել Հայաստանի համար՝ անկախ իր ներքին քաղաքականությունից ու մշակույթից։

Ընդհանրապես հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ այսքան ուշ եղավ Իրան այցը՝ այն դեպքում, երբ ղարաբաղյան հարցում Իրանը մշտապես ունեցել է այնպիսի դիրքորոշում, որը ձեռնտու է եղել Հայաստանին։ Հիմա հակաիրանական հսկայական արշավը, որ կա Միացյալ Նահանգների կողմից, ևս խնդրահարույց է, ի՞նչ դիրքորոշում կունենա Հայաստանն այդ հարցում, կարո՞ղ է արդյոք այդ կոնֆլիկտից անմասն մնալ։

-Վարչապետը Թեհրանում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցման երկիր և աշխատել էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

Այդպիսի դիրք ունենալու համար դեռ որոշ քայլեր են պետք։ Այժմ Հայաստանի տնտեսությունը խորտակված է, գործում է բանկային հին համակարգը, ամբողջ ժողովուրդը վարկերի տակ է։ Առաջինը պետք է ներքին հարցերը լուծի, նոր լինի տարանցիկ երկիր։ Այսօր բոլորը ներդրումներ են խոստանում, բայց ռեալ ո՞վ է ներդրում անում։ Երկրում չկան աշխատանքի մեխանիզմներ, երկիրը դեռ նախկին համակարգից ամբողջությամբ ձերբազատված չէ ու, ըստ իս, նախքան այդ հարցերը չկարգավորվեն, Հայաստանն այդպիսի դիրք զբաղեցնել չի կարող։

-Պարոն Խաչատրյան, շատերի ուշադրության կենտրոնում է մեր խորհրդարանի խոսնակի գլխավորությամբ ԱԺ պատվիրակության այցը Մոսկվա։ Նախ, ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ նոր խորհրդարանի առաջին այցը հենց Ռուսաստան տեղի ունեցավ։

Ռուսաստանը Հայաստանում ահռելի արմատներ ունի, Հայաստանը ևս՝ այնտեղ համայնքի առկայությունը նկատի ունեմ։ Ես այնքան մեծ ուշադրություն չէի դարձնի հարցի առաջին կամ երկրորդ լինելու վրա, որքան այցի բովանդակության։ Հնարավոր է՝ այս այցով որոշակիորեն կանգնեցվի ռուսական մամուլի հարձակումները Հայաստանի վրա։ Բայց կա մեկ այլ կարևոր խնդիր՝ նոր իշխանությունների հարաբերությունները Մոսկվայի հետ դեռ ամբողջությամբ ճշտված չեն, հայտնի չէ, թե դրանք ինչ ուղղությամբ կգնան։ Այդ անորոշությունը շատ շատերին ուրախացնում է՝ թե՛ Հայաստանում և թե՛ հարևան երկրներում։ Մինչև հիմա հետևյալ մեխանիզմն է գործել՝ միլիարդներ տալ մի քանիսին ու նրանց միջոցով լուծել երկրի հարցերը, Հայաստանը դիտարկել որպես գաղութ։ Հիմա խաղի կանոնները փոխվել են, ու տեսնենք, թե ինչ ուղղությամբ կզարգանան երկկողմ հարաբերությունները։

-ԱԺ նախագահ Միրզոյանն իր ելույթում ուշագրավ շեշտադրումներ արեց՝ անդրադարձավ նաև հակահայկական քարոզչությանը, որին մասնակից են եղել նաև հայ-ռուսական բարեկամական խմբի որոշ պատգամավորներ։ Ի՞նչ հետևություններ, ըստ ձեզ, կարվեն Մոսկվայում։

Համամիտ եմ ելույթի բովանդակության հետ, դրա համարձակության ու շեշտադրումների։ Մենք սովոր ենք հարվածներ ուտել, բայց ճիշտը չասել։ Հիմա հարց է բարձրացվում՝ ձեր պատգամավորները, լինելով մեր դաշնակիցը, ինչո՞ւ են նման միջոցառումներին մասնակցություն ունենում։ Իհարկե պետք է նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանում կան բազմաթիվ պրոհայկական պատգամավորներ, որոնք հաճախ խոսում են Ադրբեջանի դեմ։

Լավ է, որ հիմա սկսել են խոսել խնդիրների մասին, չվախենալ բարձրաձայնել դրանց մասին։ Տարիներ շարունակ Հայաստանը համարվել է իրենց գաղութը, Ռուսաստանից ստացել հարվածներ, բայց երբեք նենգություն չի արել։ Սա պետք է հասկանային նաև Ռուսաստանում։ Իրեն վնաս տալու գնով էլ Հայաստանը երբեք նման քայլի չի գնացել, հիմա Ռուսաստանը դա չէ՞ր հասկանում, կարծում եմ՝ շատ լավ հասկանում էին, ուղղակի միշտ քաղաքականություն են ունեցել, բիզնես շահեր Ադրբեջանի հետ։

Տեսեք՝ ինչ է կատարվում Հայաստանում, ինչպես են պաշտպանում երկրորդ նախագահին, որը, իհարկե, դեռ դատարանի վճիռ չկար, բայց շատերի կարծիքով՝ հանցագործ է։ Ո՞ւր էին այդ բողոքի ակցիա իրականացնողները, երբ նրա թիկնապահները ծեծելով մարդ էին սպանում։ Նրան պաշտպանում են նաև Մոսկվայում, ինչո՞ւ, որովհետև գործել է իրենց շահերին համապատասխան։ Հիմա նոր իշխանություն է, նոր լեզվով է խոսում, չի վախենում բարձրացնել առկա խնդիրների մասին, ինչը, միանշանակ, ողջունելի է։

-Ազգությամբ հայ, բայց արդեն փաստորեն Ադրբեջանի շահերը պաշտպանող Մարգարիտա Սիմոնյանի հեռուստաալիքի հերթական արշավն ի՞նչ վտանգներ է պարունակում։

-Ես մի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ չպետք է ուշադրություն դարձնենք։ Երբ սկսում են Հայաստանի դեմ խոսել՝ իմացեք, որ դրանով մենք անկախանում ու ուժեղանում ենք։ Այն ժամանակ չէին խոսում, որովհետև այդպիսին չէինք ու որևէ խնդիր չէին տեսնում։ Եթե խոսում են՝ ուրեմն արժեք ենք ներկայացնում, ուրեմն, որպես պետություն, կայանալու ճանապարհը ճիշտ է՝ չնայած այդ ճանապարհին թույլ տված մի շարք սխալների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում