«Պարոն Փաշինյանի հայտարարությունը ոչ միայն գովելի էր, այլև՝ ժամանակին». Էջմիածնի քաղաքապետ

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը գովելի է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իրենց քաղաքում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները և հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»:

«Պարոն Փաշինյանի հայտարարությունը ոչ միայն գովելի էր, այլև՝ ժամանակին, որովհետև հաստատ վստահ եմ, որ նա օպերատիվ վիճակին տիրապետում էր, և սա ճիշտ ժամանակին արված, սթափեցնող հայտարարություն էր։ Այդ հայտարարությունից հետո եմ ես վստահ ասում, որ չի կարելի սրել»,- նշեց քաղաքապետ Կ. Գրիգորյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս