Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետարանը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացրեց 107 սուբվենցիոն ծրագիր

Գեղարքունիքի մարզպետարանը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացրեց 107 սուբվենցիոն ծրագիր

ԳԱՎԱՌ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նախորդ տարում Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացվել է սուբվենցիոն 43 ծրագիր, իսկ այս տարի այդ թիվը կարող է լինել կրկնակիից ավելին, քանի որ 2019 թվականին մարտի 12-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի 41 համայնքներից ընդունվել եւ ՀՀ կառավարություն սուբվենցիոն նպատակով ներկայացվել է 107 ծրագրային հայտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, Գեղարքունիքի մարզից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը, ըստ նախնական հայտերի, կազմում է մոտ 4 միլիարդ 664 միլիոն 45 հազար դրամ: Ներկայացված բոլոր ծրագրային հայտերն ուղղված են համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ու սոցիալ-տնտեսական նշանակության խնդիրների կարգավորմանը։

«Այդ ծրագրային հայտերով նախատեսվում է ջրահեռացում, խմելու եւ ոռոգման ջրի ներքին եւ արտաքին ցանցերի կառուցում եւ վերանորոգում, ոռոգման ջրանցքի, մայր ջրատարի հիմնանորոգում, փողոցների ջրամատակարարման համակարգի եւ ջրամբարի կառուցում, կիսախողովակների տեղադրում Ծակքար, Կարմիրգյուղ, Զովաբեր, Ավազան, Սոթք, Խաչաղբյուր, Լճավան, Լուսակունք, Ձորագյուղ, Գեղհովիտ, Վարդաձոր, Նորակերտ, Վերին Գետաշեն, Լանջաղբյուր, Վարդենիկ, Մադինա, Սարուխան, Գանձակ, Ճամբարակ, Շատվան, Տրետուք, Կուտական, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Ազատ, Շատվան, Կութ, Դրախտիկ, Նորաբակ, Ջիլ, Աղբերք, Աստղաձոր, Ակունք համայնքներում եւ բնակավայրերում:

Ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, ասֆալտբետոնյա ծածկույթի, մայթերի եւ պուրակների հիմնանորոգում, գերեզմանոց տանող ճանապարհի բարեկարգում, համայնքային նշանակության փողոցների արդիականացում է նախատեսվում Ծովազարդ, Գեղարքունիք, Ճամբարակ, Վարդենիս, Վերին Գետաշեն, Ծակքար, Մարտունի, Լիճք, Վարդենիկ, Ծովինար, Գավառ, Հայրավանք, Կարմիրգյուղ, Շողակաթ, Երանոս, Գեղհովիտ, Աստղաձոր, Սեւան, Ծովագյուղ, Ներքին Գետաշեն, Լճաշեն, Ծովասար, Ակունք համայնքներում: Փողոցներում լուսավորության ցանցերի, պուրակների, զբոսայգիների, խաղահրապարակների կառուցում եւ հիմնանորոգում է նախատեսվում Ծովակ, Լճաշեն, Ճամբարակ, Մարտունի, Վարդենիկ, Մադինա, Մաքենիս, Գանձակ, Նորատուս, Շողակաթ, Աղբերք, Դրախտիկ, Ջիլ, Արտանիշ, Ծափաթաղ, Երանոս, Վարսեր, Սարուխան, Վարդենիս, Ներքին Գետաշեն համայնքներում եւ բնակավայրերում: Մանկապարտեզների կառուցում, մասնակի կամ կապիտալ վերանորոգում, ջեռուցման համակարգի անցկացում, մշակույթի տների կառուցում եւ հանդիսությունների սրահների ներքին հարդարում, մասնակի հիմնանորոգում, հիմքի ուժեղացում, թանգարանի կառուցում, բազմաբնակարան շենքերի տանիքների եւ մուտքերի հիմնանորոգում, համայնքային ենթակայության շենքերի դռների եւ պատուհանների թարմացում է նախատեսվում Լճաշեն, Ծովագյուղ, Երանոս, Սարուխան, Գեղարքունիք, Մեծ Մասրիկ, Վաղաշեն, Զոլաքար, Մարտունի, Ծակքար, Դդմաշեն, Լճափ, Ծովասար, Ծովինար, Մաքենիս, ճամբարակ, Վարդենիս համայնքներում: Էլեկտրական հաղորդման ենթակայանի կառուցում, թաղամասի գազիֆիկացում, գազատարի անցկացում, տեխնիկայի ձեռքբերում է նախատեսվում Ներքին Գետաշենում, Դրախտիկում եւ Ծովագյուղում»,-ներկայացրեց Վարդուհի Մնացականյանը: Սուբվենցիոն ծրագրերի ներկայացման հարցում առաջատարը Շողակաթ համայնքն է, որը ներկայացրել է 14 ծրագրային հայտ: Երկրորդ տեղում Գեղամասար համայնքն է՝ 11 ծրագրային հայտով, երրորդը՝ Ճամբարակը՝ 8 ծրագրային հայտով: Սարուխան համայնքը ներկայացրել է 5, Վարդենիս եւ Լճաշեն համայնքները՝ 4-ական ծրագրային հայտեր: Եվս 7 համայնք ներկայացրել են 3-ական ծրագրային հայտեր:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]