Facebook-ին դատի են տվել տեսանյութերի դիտումների քանակն ուռճացնելու համար

Facebook-ին դատի են տվել տեսանյութերի դիտումների քանակն ուռճացնելու համար

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը կարող էր իմանալ և միտումնավոր սխալ տվյալներ ներկայացնել գովազդային ընկերություններին և ԶԼՄ-ներին սոցցանցում տեսաբովանդակության դիտումների քանակի մասին: Այդ մասին ասվում է կոլեկտիվ հայցում, որը ներկայացվել է ընկերության դեմ մի խումբ գովազդատուներից:

Գովազդատուներն իրենց ջանքերը կենտրոնացրել են սոցցանցի վրա, քանի որ վերջինս պնդում էր, որ օգտատերերը Facebook-ում ավելի շատ ժամանակ են ծախսում տեսահոլովակներ դիտելու վրա, քան մյուս հարթակներում, գրում է «Կոմերսանտը» The Wall Street Journal-ի վրա հղումով:

Ինչպես ասվում է հայցում, տեսանյութերի դիտումների հաշվարկման ալգորիթմում խնդիրներ էին հայտնաբերվել դեռևս 2015-ին: 2016-ին այդ մասին սոցցանցի տնօրենին է հայտնել նույնիսկ ընկերության տեխնիկական տնօրենը, սակայն իրավիճակը շտկելու համար ոչինչ չի ձեռնարկվել: Նրանք պնդում են նաև, որ Facebook-ն ուռճացրել է տվյալները 2,5-ից մինչև 10 անգամ:

Ընկերությունում հայցն «անհիմն» են համարում և հայտարարում են, որ սոցցանցը զգուշացրել է գովազդատուներին չափումների հետ խնդիրների մասին դեռևս 2016-ին՝ հենց որ դրանք հայտնաբերվել են: Ըստ սոցցանցի, չափումների անճշտությունները կազմել են 60-80%:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---