Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Պետք է շարունակել բանակցությունները և նոր մոտեցումներ մշակել, բայց ոչ Տեր-Պետրոսյանական մոտեցումների հիմքով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Փարիզի քաղաքագիտության կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը։

– Պարոն Մինասյան, 2019 թվականին Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ ի՞նչ սպասումներ ու սպասելիքներ կան: Դուք լիահո՞ւյս եք, որ 2019-ին կլինեն բեկումնային զարգացումներ Հայաստանի կյանքում:

– 2019 թվականը պետք է հաղթանակի տարի լինի բոլոր առումներով, բոլոր ասպարեզներում: Այն պետք է լինի ինքնավստահության ու արժանապատվության հաղթանակի, նոր սկզբի տարի, որը պետք է իրականացվի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: Առաջին հերթին Նոր տարին պետք է լինի խաղաղության, կայունության տարի, ակնկալում ենք նոր գաղափարներ, նոր մոտեցումներ Արցախի խնդրի շուրջ, բայց առանց ինքնազիջումի: Եթե զիջում ասելով հասկանում ենք հանձնել հողերը, դա շատ վտանգավոր խաղ է: Պետք է շարունակել բանակցությունները և նոր մոտեցումներ մշակել, բայց ոչ Լևոն Տեր-Պետրոսյանական մոտեցումների հիմքով, որովհետև նրա գաղափարները շատ կոշտ արձագանք են գտնում հայ հասարակության մեջ: Դա ցույց տվեցին նաև նախորդ տարվա ընտրություններում նրա գլխավորած ուժի ստացած ձայները: Ես հույս ունեմ, որ Հայաստանի նոր կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չի հետևի այդ պարտվողական գաղափարներին: Հույս ունեմ, որովհետև մտահոգություն կա, որովհետև Փաշինյանը չի հստակեցնում արտաքին քաղաքականության նպատակը: Նա պետք է հստակեցնի իր մոտեցումն ու նպատակը, որպեսզի ողջ հայ ժողովուրդը նրա թիկունքին կանգնի արտաքին քաղաքական ճակատում: Մենք պետք է նոր արտաքին քաղաքականություն մշակենք, որպեսզի Հայաստանն ավելի կարևորություն ստանա տարածաշրջանում և ամբողջ աշխարհում: Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է թավշյա հեղափոխության ուժը ուղղի արտաքին քաղաքականությանը և դիվանագիտությանը: Հաջորդը մեր արտաքին քաղաքականության մեջ պետք է լինի այն, որ լավ հարաբերություններ մշակվեն Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ: Այդ հավասարակշռությունը պետք է պահել: Այսինքն՝ մենք պետք է լինենք ավելի ժողովրդավարական, թավշյա հեղափոխության հետևորդ ուժը: Միաժամանակ Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է լինենք դաշնակիցներ անվտանգության առումով, որովհետև տեսանք, որ ԱՄՆ-ի կողմից ոչինչ պետք չէ սպասել, ու դա պետք է հաշվի առնել: Անվտանգության առումով այս պահին ԱՄՆ-ից որևէ սպասելիք մենք չունենք:  Քանի որ Թրամփը հեռանում է Սիրիայից, նշանակում է ինքը անպատասխանատու կեցվածք է մշակում, և դա մեզ համար լավ չէ: Ամփոփելով՝ ասեմ, որ մեզ համար ամենակարևորը ժողովրդավարության և անվտանգության հարցերն են, որոնց պետք է հետևողականորեն հետևենք:

– Ի՞նչ զարգացումներ են, ըստ Ձեզ, սպասվում Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Որքանո՞վ ներդրումային դաշտը կբարելավվի, որքանո՞վ ներդրումները կավելանան։

– Կարևորը ներքաղաքական կայունության ապահովումն է, որի հիմքում պետք է լինեն սոցիալական կյանքում նոր մոտեցումների կիրառումն ու տնտեսական զարգացումը: Եթե թավշյա հեղափոխությունը չունենա տնտեսական զարգացում, կամաց-կամաց կկորցնի իր ամբողջ ուժն ու հմայքը: Պետք է նաև նոր գաղափարներ մշակել Հայաստանի և Սփյուռքի հարաբերություններում: Ես հասկանում են Նիկոլ Փաշինյանի որոշումը, որ սփյուռքի նախարարություն պետք չէ, քանի որ այն ոչ մի արդյունք չի ունեցել, բայց պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունները նոր մոտեցումներով զարգացում ապրեն՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային, թե՛ սոցիալական և այլ առումներով: Դա թույլ կտա գիտակցել, որ ունենք միացյալ կառավարություն:

Հաջորդ կարևոր խնդիրը ներքին կյանքում սոցիալական արդարությունն է: Մարդիկ իրենց ամենօրյա կյանքում դա պետք է զգան, պետությունը պետք է կարողանա ապահովել նրանց նվազագույն պահանջները: Սա առաջնահերթություն է երկրի ու կառավարության համար: Մյուս կողմից՝ եթե թավշյա հեղափոխությունը չունենա մշակութային բաղադրիչ, իբրև մշակութային վերածնունդ անիմաստ կլինի այդ հեղափոխությունը: Որովհետև ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունն արժանապատվության և մշակութային հեղափոխություն էր: Դա պետք է իր զարգացումն ունենա մշակութային կյանքում:

Ամփոփելով՝ կարող ենք նշել Հայաստանի առաջնահերթությունները 2019-ի համար՝ արտաքին առումով՝ խաղաղություն, ժողովրդավարություն, անվտանգություն, նոր գաղափարներ արտաքին ճակատում և Արցախի հարցում, իսկ ներքին կյանքում՝ տնտեսական զարգացում, քաղաքական կայունություն ու նոր գաղափարներ, նոր քաղաքականություն Սփյուռքի և Հայաստանի միջև, սոցիալական արդարություն և մշակութային հեղափոխություն:

– Այս առումով արդյոք ՀՀ իշխանությունները ցո՞ւյց են տալիս, որ գնում են իսկապես համակարգային փոփոխությունների, թե՞ միայն մակերեսային կառուցվածքային փոփոխություններ են իրականացնում՝ մասնավորապես, փակելով Սփյուռքի նախարարությունը կամ նախարարություններ կրճատելով:

– Այստեղ կարևոր է, որ դեռ նոր կառավարություն չկազմած՝ որոշեցին, որ պետք է որոշ նախարարություններ վերացնեն, մյուսները միացնեն: Սա, իմ կարծիքով, կոմունիկացիայի սխալ է: Նախ պետք է ասեն, թե ինչ են ուզում ստեղծել, ինչ են ուզում անել մշակույթի հետ, Սփյուռքի հետ և մյուս ոլորտներում, հետո արդեն իրենց նախանշած նպատակներին հասնելու համար պետք է քայլեր անել, այդ թվում՝ փակել սփյուռքի նախարարությունը, մշակույթի նախարարությունը և մյուս նախարարությունները: Հասկանալի է, որ Հայաստանը պետք է թեթևանա բյուրոկրատիայից: Որպես նախկին խորհրդային հանրապետություն՝ Հայաստանում բյուրոկրատիան մեծ տեղ է գրավում և շատ ժամանակ է խլում, հետևաբար այն պետք է կրճատվի, բայց այստեղ կոմունիկացիայի հարցը կա: Օրինակ՝ նախքան սփյուռքի նախարարությունը փակելը պետք է Փաշինյանն ասեր, թե ինչ ձևով, ինչ նպատակով է ուզում զարգացնել հարաբերությունները Սփյուռքի հետ: Իսկ հիմա նախ՝ փակում են, հետո նոր կա՛մ կասեն նպատակը, կա՛մ չեն ասի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում