Չինաստանում ներկայացրել են առաջին ռոբոտ հեռուստահաղորդավարին (վիդեո) 9 նոյեմբերի 2018 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի «Սինհուա» գործակալությունն ու չինական որոնողական Sogou.com համակարգը ներկայացրել են առաջինռոբոտինհեռուստահաղորդավարին, որն, ըստ հեղինակների, առավելագույն նմանություն ունի իրական մարդուն: Արտադրողները պնդում են, որ ռոբոտը կարող է նույնքան բնական ընթերցել նորությունները, որքան դա անում են հեռուստահաղորդավարները: Տեսանյութում նա տեքստ է արտասանում անգլերեն լեզվով: Ռոբոտն արհեստական ինտելեկտ ունի և կարող է սովորել կենդանի «գործընկերներից», սակայն, ի տարբերություն նրանց, կարող է աշխատել շուրջօրյա՝ 24 ժամ անդադար: «Սինհուայում» կարծում են, որ դա թույլ կտա կրճատել ծախսերը լրատվական ոլորտում և բարձրացնել աշխատանքի արտադրողունակությունը, գրում է Snob.ru-ն: Սա աշխարհում ռոբոտ հեռուստահաղորդավար ստեղծելու առաջին փորձը չէ աշխարհում: 2014-ին Ճապոնիայում տեղի ունեցած ցուցահանդեսում Օսակայի համալսարանի պրոֆեսոր Հիրոսի Իսիգուրոն ցուցադրեց ռոբոտի, որը կարող էր լրատվական հաղորդավարի դեր կատարել: Այժմ չինական մոդելը ճապոնականից իրական տեսք ունի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայան Ղազախստանում Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն |