Thursday, 25 04 2024
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել

Ով է կորցնելու, եթե Պուտինը չժամանի Հայաստան

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով հոկտեմբերի 1-ին ԵՏՄ Վեհաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Պուտինի՝ Հայաստան ժամանելու վերաբերյալ հարցին, ասել է, որ հենց ԵՏՄ ղեկավարներն իրենք են որոշել, որ նիստը պետք է լինի Հայաստանում, և Պուտինն իբրև հյուր չէ, որ գալիս է: Քոչարյանը միաժամանակ ասել է, որ ԵՏՄ Վեհաժողովին զուգահեռ լինելու է նաև մեծ կոնֆերանս, որին կմասնակցեն թե՛ ԵՏՄ, թե՛ արդեն այլ երկրների ղեկավարներ էլ, այդ թվում՝ Իրանի նախագահը: Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան ժամանել-չժամանելու հարցը, այսպես ասած, քննարկման առարկա է դարձել մեկ այլ Քոչարյանի՝ Ռոբերտ Քոչարյանի գործի համատեքստում:

Ակնառու է տեղեկատվական արշավ, որ Պուտինը, Քոչարյանի կալանքի տակ գտնվելու փաստից դժգոհ լինելով, չի ժամանի Հայաստան: Տեղեկատվություն է եղել նաև, որ, ժամանելով Հայաստան, նա ունի կալանավայր այցելելու և Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու ցանկություն: Ինչքանով են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը, հայտնի չէ: Մյուս կողմից, ՌԴ նախագահի Հայաստան այցի պաշտոնական հաստատում դեռ չի եղել, թեև պաշտոնական աղբյուրներից կասկածի տակ էլ չի դրվել ժամանելու հեռանկարը: Այն, որ հայ-ռուսական հարաբերությունը գտնվում է ոչ ստանդարտ փուլում, ակնառու է: Եվ այստեղ տեղի են ունենում իրապես «հեղափոխական» գործընթացներ: Մյուս կողմից, պաշտոնական ուղիղ մակարդակում հնչում են հարաբերության կայուն զարգացման հավաստիացումներ: Առերևույթ այդ հակասականությունը, բնականաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ մի կողմից ուղղակի ժամանակի հրամայական է հայ-ռուսական հարաբերության բնույթի փոփոխությունը՝ վերից վար, մյուս կողմից հասկանալի է, որ չի կարող մեկ տարում փոխվել մի հարաբերություն, որ իր պատմա-քաղաքական, սոցիալ-հոգեբանական հիմքերով ձևավորվել է հարյուրամյակների ընթացքում: Մյուս կողմից, սակայն, կա հարաբերությունների ամբողջ կառուցվածքը, և դրանում կա առաջին դեմքերի հարաբերության խնդիրը: Իսկ այստեղ իրավիճակը այսբերգ է՝ իր տեսանելի և անտեսանելի մասերով:

Անկասկած է, որ Փաշինյան-Պուտին հարաբերությունից կախված է շատ բան: Միաժամանակ կասկածից վեր է, որ այդ հարաբերությունը չի կարող լինել այնպիսին, ինչպիսին եղել են Պուտին-Քոչարյան և Պուտին-Սարգսյան հարաբերությունները: Անգամ Պուտին-Քոչարյան և Պուտին-Սարգսյան հարաբերությունները չէին կարող լինել նույնական: Ամբողջ հարցը, սակայն, այն է, թե այդ հարաբերություններում ի՞նչն է գերակա Պուտինի համար: Այստեղ է, որ սկսում են տարաբնույթ մանիպուլյացիաները: Եվ Ռոբերտ Քոչարյանի թիմը, օրինակ, փորձում է հավաստիացնել, որ այս համատեքստում Պուտինի համար կարևոր է իր ընկեր Քոչարյանի ազատությունը: Ռոբերտ Քոչարյանը Պուտինի հետ հարաբերությունը բնորոշել է անգամ «քիմիայով»: Սակայն այդ առիթով էլ Պուտին-Շրյոդեր հարաբերության մասին մեկ այլ առիթով լրագրողների հարցին ի պատասխան հետաքրքիր էր արտահայտվել Պուտինի խոսնակ Պեսկովը: Նա ասել էր, թե չգիտե՝ քիմիկա կա Պուտինի և Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերի միջև, թե ոչ, բայց ՌԴ նախագահը բոլոր հարաբերությունները կառուցում է Ռուսաստանի պետական շահի գերակայությամբ:

Ըստ այդմ հարց է առաջանում՝ ՌԴ նախագահի համար կա՞ տարբերություն Ռուսաստանի շահի և Ռոբերտ Քոչարյանի ազատության միջև: Ռոբերտ Քոչարյանի տեղեկատվա-քարոզչական շրջանակը փորձում է հավաստիացնել, որ չկա: Բայց արդյոք այդ փորձն ինքնին չի՞ վկայում այն մասին, որ տարբերություն, այդուհանդերձ, կա, և Ռոբերտ Քոչարյանը գուցե տեղավորվում է Ռուսաստանի որոշակի շահի մեջ, սակայն ամենևին չի նույնականացվում դրան, և այդ շահը չի պայմանավորվում Քոչարյանով: Սա ուղիղ առնչություն չունի հարցին՝ կգա՞ Պուտինը Հայաստան, թե՞ ոչ, կամ ուզո՞ւմ է իրապես կալանավայր այցելել ու տեսնել Քոչարյանին, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ Պուտինի այդ քայլերը ամենևին պայմանավորված չեն լինելու Ռոբերտ Քոչարյանին ազատության մեջ տեսնելու ձգտումով կամ մղումով: Երկրորդ նախագահն այս պարագայում կարող է լինել իրական մղումների որոշակի խաղաքարտ՝ կամ ՌԴ նախագահի համար, կամ նրա վրա ազդեցության ձգտող ռուսական տնտեսական և քաղաքական շրջանակների: Ըստ այդմ, եթե անգամ Պուտինը չգա Հայաստան, դա ամենևին չի նշանակելու, որ դա արել է Ռոբերտ Քոչարյանի համար և դրանով էլ նպաստել նրա պաշտպանությանը: Ավելի շուտ, Ռոբերտ Քոչարյանն այդպիսով նպաստած կլինի որոշակի շրջանակների հաջողությանը Պուտինի մոտ, բավարարվելով, իհարկե, «բարոյական հաղթանակով»: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Երևանում տեղի ունենալիք Վեհաժողովը բոյկոտելու դեպքում կորցնողը Հայաստանը չէ, որ լինելու է, այլ Ռուսաստանը, որը Հայաստանում թավշյա հեղափոխությամբ ստացել է Կովկասում եզակի իրական դաշնակից ու գործընկեր, և գուցե նույնիսկ միջազգային մասշտաբով եզակի դաշնակից ու գործընկեր ունենալու հնարավորություն, ու հատկանշական է, թե ինչ շրջանակներ են փորձում տորպեդահարել այդ հնարավորությունը: Նրանք, որոնք, խոշոր հաշվով, հասունացրին Ապրիլյան պատերազմը, այդ թվում՝ Ռուսաստանի ներսից, որը երկարելու դեպքում անխուսափելիորեն ավարտվելու էր Ռուսաստանի գլոբալ պարտությամբ, եթե ԱՄՆ-ն ու Իրանը չաջակցեին պատերազմը կանգնեցնելու քաղաքական ջանքին:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում