Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Կրեմլի ցուցակն ու Փաշինյան-Կարապետյան հանդիպումը Երևանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի կիրակնօրյա հանդիպման հանդեպ մեդիա-փորձագիտական հետաքրքրությունը միանգամայն հասկանալի է, ընդ որում՝ ոչ թե մեկ, այլ մի շարք պատճառներով: Հանդիպման բովանդակության վերաբերյալ տեղեկություններ չկան: Հայտնի չէ, թե ինչի մասին են զրուցել, ըստ «Ֆորբսի», ամենահարուստ հայն ու Հայաստանի վարչապետը: Անկասկած է, սակայն, որ անկախ զրույցի բուն բովանդակությունից, մի հանգամանք դրանում առկա է աներկբա՝ քաղաքականությունը կամ քաղաքական ազդեցությունը: Եկե՞լ են Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը որևէ համաձայնության, օրինակ՝ տնտեսական հեղափոխության կանոնների շուրջ, թե՞ ոչ, միևնույն է, բոլոր դեպքերում նրանց հանդիպումը թողնելու է իր քաղաքական ազդեցությունը ներքին իրավիճակի և գուցե նույնիսկ արտաքին մի շարք հարցերի վրա:

Եթե Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի զրույցն անցել է համաձայնության մթնոլորտում, և Կարապետյանը դրանից հետո վերականգնելու է իր հայաստանյան ներդրումային ծրագրերն ամբողջ ծավալով, կամ ավելին՝ նոր թափ է հաղորդելու դրանց, ապա դա, բնականաբար, էապես ազդելու է Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակագրության վրա, հետևաբար նաև կառավարող ուժի վարկանիշի և քաղաքական դիրքերի ամրության: Այստեղ, բնականաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է Սամվել Կարապետյանը գնա այդ քայլին, ինչի՞ դիմաց, կամ ի՞նչ պետք է ստանա դրան գնալու համար: Ի վերջո, եթե նա ստանում է ավելին, քան, ասենք, որևէ այլ գործարար՝ ինչ տրամաչափի էլ, որ լինի, ապա դա ինքնին կհակասի տնտեսական հեղափոխության տրամաբանությանը, և ընդհանրապես հեղափոխության տրամաբանությանը: Կարապետյանը կարող է դրան գնալ այսպես ասած՝ կապիտալի համաներում ստանալու համար, բայց նա այդ իմաստով «հայաստանյան օլիգարխ» չէ և հազիվ թե նրա համար մեծ կամ կենսական անհրաժեշտություն է հայաստանյան համաներումը:

Ի վերջո, Հայաստանի իշխանությունն էլ, իր հերթին, հազիվ թե գնա այսպես ասած՝ վերաբաշխման քայլերի: Որքան էլ մեծ լինի անհամաձայնությունը խոշոր կապիտալի կրողների հետ, այդուհանդերձ, նրանց դեմ առճակատման տարբերակով հեռանկար կառուցելն ամենևին ռացիոնալ տարբերակ չէ, եթե, իհարկե, իշխանությունը ստիպված չէ առճակատման գնալ այսպես ասած՝ պաշտպանական նկատառումներից ելնելով, եթե առաջին հարձակվողը օլիգարխները կամ նախկին օլիգարխները չեն: Ըստ այդմ, Կարապետյանը պատրաստվո՞ւմ էր գրոհել Հայաստանի իշխանությանը, կամ պատրաստվո՞ւմ էր միանալ այն հիբրիդային պատերազմին, որի մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Միով բանիվ, վարկածների, և ընդհուպ կոնսպիրոլոգիական բնույթի դիտարկումների կամ վարկածների պակաս չի լինի հաստատ, բայց այստեղ թերևս անհրաժեշտ է անդրադառնալ նաև իրողությունների առավել խորքային բնույթի, և ավելի լայն: Մասնավորապես, դիտարկման է արժանի թերևս մի հանգամանք: 2018 թվականի հունվարին Սամվել Կարապետյանի անունը հայտնվեց այն գործարարների կամ օլիգարխների ցանկում, որը ստացել էր այսպես ասած՝ Կրեմլի ցուցակ անունը: Այն կազմել էր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և ներկայացրել Սպիտակ տուն: Դա մոտավորապես 200 անձանց ցուցակ էր, որոնք ենթակա են Վաշինգտոնի պատժամիջոցի՝ Պուտինին մերձ լինելու համար:

Ավելորդ է բացատրել զուտ այդ իրողության, այսպես ասած, խնդրահարույց լինելը որևէ խոշոր գործարարի համար, որի անունը կա ցուցակում: Թե երբ իբրև մահակ կօգտագործվի ցուցակը, ու ինչպե՞ս, ցուցակում գտնվողների համար անիմանալի է, որովհետև այդ «գործադրումը» կախված է ոչ միայն տվյալ անձանց վարքից, այլ նաև Կրեմլի քաղաքականությունից: Իսկ այդ քաղաքականությունն իր հերթին կախված է էլ ավելի բարդ ու բազմաշերտ հանգամանքներից: Այս մասին մենք առիթ ենք ունեցել խոսելու դեռևս Կրեմլի ցուցակի հրապարակումից հետո՝ Հայաստանում թավշյա հեղափոխությունից առաջ, մասնավորապես՝ դրանում հենց Սամվել Կարապետյանի անվան ներառման համատեքստում: Թավշյա հեղափոխությունից իրավիճակը Արևմուտք-Ռուսաստան տիրույթում ոչ միայն որոշակիացած չէ, այլ, մեծ հաշվով, էլ ավելի բարդ ու բազմաշերտ զարգացումների փուլում է, ինչին ավելանում է նաև Ռուսաստանի ներսում իրավիճակի խորքային տրոհման գործընթացը: Այդ պայմաններում, ի թիվս Հայաստանի նոր իշխանության, հետհեղափոխական իրավիճակի, հին համակարգի հետ կապերի խնդիրներին, Սամվել Կարապետյանի համար ավելանում կամ ակտուալանում է նաև Կրեմլի ցուցակի՝ թվում է, թե մոռացված խնդիրը, որի կապակցությամբ լուծումներ նա կարող է գտնել հենց Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում