211652_close_icon
views-count2760 դիտում article-date 11:44 30-06-2020

Բարելավում 13 կետով. ՀՀ-ն «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դարձել է «հիմնականում ազատ». Փաշինյանի գրառումը

Կորոնավիրուսի ճգնաժամի ֆոնին այս տեղեկատվությունն, իհարկե, այնքան էլ հրատապ չէ, բայց ուրախ եմ, որ միջազգային հանրությունը արձանագրում է այն խորը փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի տնտեսական միջավայրում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի ու ավելի ազատ եւ սա՛ է ներդրումների խթանման հիմնական միջոցը: Սիրելի հայրենակիցնե՛ր, պիտի հաղթահարենք կորոնավիրուսային ճգնաժամը ու վերադառնանք մեր բարեկեցության կառուցման գործին»,-ընդգծել է վարչապետը: Այնուհետեւ Փաշինյանը տեղադրել է կառավարության հաղորդագրությունը, որտեղ ասվում է. «Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը, «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դառնալով «հիմնականում ազատ»։ Հայաստանն այս ցուցանիշով առաջատար է ԵԱՏՄ երկրների շարքում, բացի այդ երկրի ընդհանուր միավորը գերազանցում է տարածաշրջանային և համաշխարհային միջին ցուցանիշները»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր