Բաժիններ՝

Օհայոյի նահանգում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա

Piper երկշարժիչ ինքնաթիռը բնակելի շենքի վրա է ընկել ԱՄՆ-ի Օհայոյի նահանգի Մադեյրա քաղաքի մերձակայքում: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը: Նշվում է, որ օդաչուն զոհվել է:

Շենքում, որի վրա ընկել է ինքնաթիռը, ոչ ոք չի տուժել: Հրշեջ ծառայությունն առայժմ չի հաստատել, թե քանի մարդ է եղել Piper օդանավում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս