Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մանուել Նոյերը կրկնել է Օլիվեր Կանի ռեկորդը

Մանուել Նոյերը կրկնել է Օլիվեր Կանի ռեկորդը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի և Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը կրկնել է գերմանացի նախկին դարպասապահ Օլիվեր Կանի ռեկորդը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի ֆուտբոլի առաջնության հերթական տուրի խաղում «Բավարիա»-ն մրցեց «Աուգսբուրգ»-ի հետ և հաղթեց նվազագույն հաշվով` բաց չթողնելով ոչ մի գնդակ: Նոյերի համար այն 196-րդ առանց գնդակ բաց թողնելու հանդիպումն էր, ինչը ռեկորդային է: Նույն արդյունքը ժամանակին գրանցել է նաև «Բավարիա»-ի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը:

Մանուել Նոյերը Մյունխենի «Բավարիա» է տեղափոխվել 2011 թվականին: Մյունխենյան ակումբում անցկացրած 10 տարիների ընթացքում Նոյերը 8 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 5 անգամ գավաթակիր, նույնքան անգամ սուպերգավաթակիր, երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 2 անգամ նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և մեկ անգամ էլ աշխարհի ակումբային առաջնության ոսկե մեդալը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]