Մեկնաբան. Ձյուդոյի ԱԱ-ն Բաքվում կտուժի հայ մարզիկների բացակայությունից

Մեկնաբան. Ձյուդոյի ԱԱ-ն Բաքվում կտուժի հայ մարզիկների բացակայությունից

PanARMENIAN.Net - Հայ մարզիկների բացակայությունն Ադրբեջանում կայանալիք Ձյուդոյի աշխարհի առաջնությանը, բացասաբար կանդրադառնա առաջնության վրա: Այդպիսի կարծիք է հայտնել մարզական մեկնաբան Գրիգորի Տվալտվաձեն, հայտնում է «Նորությունների ազգային ծառայություն», լրատվական գործակալությունը:

Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու 2018-ի սեպտեմբերի 20-27-ն Ադրբեջանում կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ Ադրբեջանն անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ չի տվել:

Մեկնաբանը նշել է, որ 2015-ին Հայաստանը մասնակցել է Եվրոպական խաղերին՝ այն ժամանակ անհրաժեշտ երաշխիքներ տրամադրվել են: Սակայն, ըստ Տվալտվաձեի, հայերի և ադրբեջանցիների հետ կապված միջադեպ է տեղի ունեցել նաև 2015-ին, որին ներքաշված էին նաև բելառուսները: Իսկ ներկայիս իրավիճակն, ըստ փորձագետի, ստիպում է միայն ափսոսել, որ կբացակայի մրցումների մասնակիցներից մեկը, որը կարող էր ուրախացնել հանդիսատեսին մասնակիցների վարպետությամբ:

«Երբ անցնում էին առաջին Եվրոպական խաղերը, նույնպես միջադեպ եղավ, երբ ադրբեջանական կողմը պահանջեց Բելառուսի գեղարվեստական մարմնամարզության հավաքականից փոխել երաժշտությունը, քանի որ հեղինակը Արամ Խաչատրյանն էր: Այնպես որ, այն խաղերում էլ ամեն ինչ հարթ չէր: Ինչ վերաբերում է հայ ձյուդոիստներին, չեմ հիշում, որ ինչ-որ միջադեպ եղած լինի: Հարցն այն է, թե որքանով դա կարժեզրկի խաղերը: Ընդհանրապես, յուրաքանչյուր մարզիկի բացակայությունը, որը կարող է անակնկալ մատուցել, չի բացառում, որ մենք ինչ-որ բան կկորցնենք»,-ասել է մեկնաբանը:

Տվալտվաձեն հավելել է, որ սպորտի աշխարհն այսօր քաղաքականացված է. «Ասում ենք, որ սպորտը քաղաքականությունից դուրս է, բայց ցավոք, այդպես չէ»:

2018-ի մայիսին Եվրոպայի ձյուդոյի չեմպիոն դարձավ Ֆերդինանդ Կարապետյանը: Նա եզրափակչում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---