211652_close_icon
views-count873 դիտում article-date 17:58 12-06-2020

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման 3 լրացուցիչ խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման 3 լրացուցիչ խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման 3 լրացուցիչ խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի և այլ բաժիններ քաղաքացիական ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ: Ոստիկանության բաժիններում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը իրականացնում է վաղ առավոտից տեղի ունեցող իրադարձությունների մշտադիտարկում։ [b] Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր