20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Յուրահատուկ» նվեր` Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա առթիվ

ՀՀԿ-ն հավուր պատշաճի «քամ բաք» է անում` կիրառելով քաղաքական, տեղեկատվական բոլոր կարգի տեխնոլոգիաները: Սպիտակավոր եկեղեցում` Նժդեհի գերեզմանի մոտ Վազգեն Սարգսյանի սիրած «Հուռա-հուռա» երգը Սերժ Սարգսյանի հետ երգելուց հետո ՀՀԿ գրասենյակում այսօր պրեզենտացիա տեղի կունենա. պաշտոնապես կբացվի «sеrzhsargsyan.am» կայքը` երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանն ու անցած ուղուն վերաբերող, ուր կներկայացվեն նաեւ հազվագյուտ լուսանկարներ, տեսանյութեր, հարցազրույցներ վերջինիս արխիվից` Արցախյան ճակատամարտից` մինչեւ մեր օրեր։

«Կայքը չի լինելու միայն արխիվային նյութերի հավաքածու, օնլայն լուսաբանելու է երրորդ նախագահի ընթացիկ գործունեությունը»,- ասացին գրասենյակից: Փաստորեն, Սերժ Սարգսյանը հիմնովին վերադառնում է եւ վերադառնում է հունիսի 1-ին. հատո՞ւկ եք ընտրել այդ օրը։ «Դե, եթե կուզեք, համարեք այդպես, որպես «յուրահատուկ» նվեր` Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա առիթով»,- կատակեց մեր զրուցակիցը:

hraparak.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ