Սոցիալական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 395.00-1.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00-2.00
OIL:  BRENT - 86.30+0.96 WTI - 81.71+0.90
COMEX:  GOLD - 2215.40+0.78 SILVER - 24.80+0.94
COMEX:  PLATINUM - 912.00-0.55
LME:  ALUMINIUM - 2287.00-1.38 COPPER - 8806.00-0.59
LME:  NICKEL - 16560.00-3.19 TIN - 27375.00-0.99
LME:  LEAD - 2005.00-1.28 ZINC - 2416.00-2.74
FOREX:  USD/JPY - 151.36-0.20 EUR/GBP - 1.082-0.06
FOREX:  EUR/USD - 1.082-0.06 GBP/USD - 1.2627+0.11
STOCKS RUS:  RTSI - 1129.95+1.23
STOCKS US: DOW JONES - 39760.08+1.22 NASDAQ - 16399.52+0.51
STOCKS US: S&P 500 - 5248.49+0.86
STOCKS JAPAN:  NIKKEI - 40168.07-1.46 TOPIX - 2750.81-1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 16541.42+0.91 SSEC - 3010.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 7931.98+0.01 CAC40 - 8204.81+0.25
STOCKS EUR:  DAX - 18477.09+0.50
28/03/2024  CBA:  USD - 394.46-0.25 GBP - 497.65-0.91
28/03/2024  CBA:  EURO - 425.62-1.93
28/03/2024  CBA:  GOLD - 27808.22+146.08 SILVER - 310.90-4.13
Մի դրամի ուժը 2 տարեկան է․ տարբեր նախաձեռնությունների է փոխանցվել ավելի քան 82 մլն ՀՀ դրամ
20/06/2022 19:24
Կիսվել

Մի դրամի ուժը 2 տարեկան է․ տարբեր նախաձեռնությունների է փոխանցվել ավելի քան 82 մլն ՀՀ դրամ

Երկու տարի առաջ, հունիսի 8-ին համացանցը ողողվեց հետևյալ արտահայտությամբ․ «Ամեն ինչ սկսվում է մի դրամից»։ Թե ինչ էր դա նշանակում, պարզ չէր․․․ Ժամեր անց «Իդրամ» ընկերությունը հայտարարեց «Մի դրամի ուժը» նախաձեռնության մեկնարկի մասին՝ նշելով, որ այդ օրից ի վեր ընկերությունն իր միջոցներից Իդրամ համակարգով կատարված ցանկացած վճարման դիմաց 1 դրամ փոխանցելու է նախաձեռնությանը։

Սկզբում ոչ բոլորն էին հավատում

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ ծրագրի մեկնարկին թերահավատները շատ էին։ «Ինչպես մեր հաճախորդները, այնպես էլ շահառուները հավանաբար մտածում էին, թե ինչ պետք է փոխի ընդամենը 1 դրամը։ Մեր առաջին նախաձեռնության ընթացքում իսկապես կուտակվող գումարները մեծ չէին՝ երեք ամսվա ընթացքում մենք կարողացանք նվիրաբերել ընդհանուր՝ մոտ 5 մլն գումար։ Հատկանշական է, որ ծրագրի մեկնարկից ընդամենը երկու շաբաթ անց մեզ միացավ IDBank-ը, ինչն իհարկե լրացուցիչ թափ հաղորդեց նախաձեռնությանը», – ասում է Իդրամի տնօրենը։

IDBank-ը նոր ուժ տվեց «մի դրամին»

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշում է, որ Բանկը միացավ «Մի դրամի ուժին», որովհետև իրենք հավատում էին, որ այդ ուժը կա։ Բացի այդ իրենք հավատում էին, որ միանալով նախաձեռնությանը՝ կկրկնապատկեն այդ ուժը։

«Մի դրամի ուժի» հաջողության գրավականը

«Կարծում եմ ծրագրի հաջողությունը պայմանավորված էր նաև նրանով, որ մեր հաճախորդները ընդամենը վճարում են կատարում Իդրամով և իրենց միջոցներից ավելորդ ոչ մի դրամ չեն ծախսում»,- ասում է Մհեր Աբրահամյանը և նշում, որ «մի դրամները» հատկացվում են Բանկի և Իդրամի կողմից։ «Ուրախ ենք, որ 2 տարվա ընթացքում հասցրել ենք օգտակար լինել մեր երկրի համար կարևոր գործությունեություն ծավալող տարբեր հիմնադրամների, որոնք մեծ ներդրում ունեն առողջապահության, երկրի պաշտպանության, բնապահպանական, կրթական ոլորտներում։ Մենք փոխանցել ենք ավելի քան 82 մլն ՀՀ դրամ ու դեռ շարունակում ենք մեր առաքելությունը», – ասում է Մհեր Աբրահամյանը։

«Մի դրամի ուժը» շարունակվո՞ւմ է

IDBank-ն ու Իդրամն իհարկե շարունակում են «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը։ Ավելին, շուտով կհայտարարեն ծրագրին նոր թափ հաղորդելու մասին։ IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով ներկայում Մի դրամի ուժի շահառուն Հայաստանի մանուկներ հիմնադրամն է, որի Սմարթ կենտրոնում ավելի շատ երեխաներ կստանան  անհրաժեշտ գիտելիքներ։

Հաջորդ շահառուն․․․

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «ՔայլՏեք» ընկերությունն է, որը ստեղծել է բացառիկ հայկական նորարարական արտադրանք` MetaGait սարքը։ «MetaGait»-ը օգնում է հաշմանդամություն ունեցող զինվորներին և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին վերականգնել շարժունակությունը՝ կանխելով անշարժության հետևանքով առաջացող 30-ից ավելի հիվանդություններ։
«ռեԱրմենիա» հարթակում մեկնարկել է «MetaGait» դրամահավաքի նախագիծը, որի նպատակը ինքնարժեքով 35 «MetaGait»-ի արտադրությունն է, որից կօգտվի 97 շահառու։
Մի դրամի ուժը մեկնարկից ի վեր միջոցներ է հատկացրել հետևյալ բարեգործական հիմնադրամներին՝

Շարունակեք կատարել վճարումներ Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.am առցանց հարթակով և երկու ընկերությունների տերմինալներով, դարձեք բարի կամքի դեսպան, և Ձեր ամեն վճարման դիմաց մենք կշարունակենք 1 դրամ հատկացնել «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել 10000-ից ավելի վաճառակետերում, 900-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա 400+ ծառայությունների դիմաց։

Իսկ ամեն ինչ սկսվեց մի դրամից․․․․

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

28/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.46
-0.25
Եվրո (EUR)
425.62
-1.93
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.23
+0.18
27808.22
+146.08
Արծաթ
310.90
-4.13