Ռուսաստանյան տուրօպերատորներ. ՀՀ-ն գինեգործական տուրիզմի ամենահասանելի ուղղություններից մեկն է

Ռուսաստանյան տուրօպերատորներ. ՀՀ-ն գինեգործական տուրիզմի ամենահասանելի ուղղություններից մեկն է

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան տուրիստական գործակալությունները Հայաստանը համարում են գինեգործական տուրիզմի մատչելի և հետաքրքիր ուղղություններից մեկը: Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան գրում է, որ վերջին տարիներին ռուսաստանցիների շրջանում աճում է հետաքրքրությունը գինու համտեսներ ներառող տուրիստական փաթեթների նկատմամբ:

Ի տարբերություն մի շարք երկրներում այսպիսի փաթեթների շատ բարձր գների՝ Հայաստանում, ըստ ռուսական տուրիստական կազմակերպությունների, գինեգործական տուրիզմը հասանելի է գրեթե բոլորին: Այցը դեպի Հայաստանի «Արարատ» կոնյակի գործարան կամ Արենի մի ամբողջ օրվա համար մոտ $50արժե, գրում է ասոցիացիան:

«ԱԼԵԱՆ» ազգային տուրօպերատորը ասոցիացիային հայտնում է, որ դեպի ԱՊՀ երկրներ տուրփաթեթները հիմնականում ներառում են գինու համտեսներ:

«Օրինակ՝ «Հայաստանի լեգենդները» տուրը ներառում է նաև հայկական կոնյակի համտես», - տուրիստական կազմակերպությունից ասել են ասոցիացիային:

2017-ի ամռանը Հայաստանը պահանջված ուղղություն էր ռուսաստանցիների հանգստի համար՝ աճը կազմել է 37%: Հայաստանն ընդգրկվել է այն երկրների առաջին 7-յակում, որտեղ 2017-ի ամռանը հանգստացել են ՌԴ քաղաքացիները:Հայաստանից բացի ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում 2017-ի ամռանը պահանջված էին նաև Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան և Բուլղարիան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստան զբոսաշրջային այցելությունների քանակով Հայաստանը 4-րդն է ԱՊՀ-ից: 2017-ի առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան 131. 000 զբոսաշրջային ուղևորություն է կատարվել, ինչը 2%-ով ավելի է 2016-ի ցուցանիշից:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---