Բաժիններ՝

Ռուսաստանը չի մասնակցի Վարշավայում Մերձավոր Արևելքի շուրջ կազմակերպվող հանդիպմանը

Ռուսաստանի ներկայացուցիչները չեն ժամանի Լեհաստանի եւ ԱՄՆ-ի կողմից փետրվարի 13-14-ին Վարշավայում կազմակերպվող նախարարական հանդիպմանը՝ նվիրված Մերձավոր Արեւելքին: Այդ մասին Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը հայտնել է հունվարի 21-ին Rzeczpospolita թերթում հրապարակված հարցազրույցում:

«Ռուսաստանը տեղեկացրել է, որ չի մասնակցելու խորհրդաժողովին, այն էլ նախքան դրա ծրագրին ծանոթանալը: Դա ցույց է տալիս, որ այդ խորհրդաժողովը Ռուսաստանի շահերին չի համապատասխանում: Ափսոս, որովհետեւ Ռուսաստանը կարեւոր դեր է խաղում Մերձավոր Արեւելքում»,-հրատարակությունը մեջբերում է նախարարի խոսքը:

Հունվարի 11-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պլանավորում է փետրվարի 13-14-ին Լեհաստանում անցկացնել բարձր մակարդակի միջազգային հանդիպում՝ մշակելու Մերձավոր Արեւելքի իրադրության կայունացման մեխանիզմներ եւ, մասնավորապես, քննարկելու տարածաշրջանում Իրանի ազդեցությունը սահմանափակելու հարցը, որը Պետդեպարտամենտի ղեկավարը բնութագրել է որպես ապակայունացնող: Լեհաստանի ԱԳ նախարարությունը հաստատել է այդ պլանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս